ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Շարմազանովը սխալվում է․ միջազգային կազմակերպություններն անդրադարձել են Երևանում հունիսի 12-ին բիրտ ուժի կիրառմանը

16:07, 26 Հնս, 2024

ՍԽԱԼ

Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դժգոհել էր, թե հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ միջազգային որևէ կազմակերպություն հայտարարություն չի արել։ 

«Հուլիսի 12-ին 30 լուսաձայնային նռնակ է նետվել խաղաղ ցուցարարների վրա, որևէ միջազգային կառույցից մի հատ՝ «պու» լսե՞լ եք։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, 2016-ին ԱՄՆ դեսպանատունը ցույցը խաղաղ որակեց, ոստիկաններին էլ՝ բոբո, հիմա հակառակն է անում»,- հայտարարել էր Շարմազանովը։

Սակայն Շարմազանովի պնդումը, թե միջազգային ոչ մի կառույց չի արձագանքել հունիսի 12-ին ընդդիմության ցույցը ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ ճնշելուն, չի համապատասխանում իրականությանը։ 

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հունիսի 14-ին հրապարակել է հայտարարություն՝ «Հայաստան. Փողոցային պայքարի ընթացքում տեղի ունեցած բռնությունը պետք է հետաքննվի» վերնագրով։ Հրապարակման մեջ ներկայացվում է Amnesty International-ի՝ Հարավային Կովկասի հետազոտող Նատալյա Նոզաձեի կարծիքը ցույցերի ժամանակ բռնություն կիրառելու վերաբերյալ։ Մասնավորապես, ասվում է, որ Երևանի վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնության մակարդակը խիստ մտահոգիչ է։ Նաև՝ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ այն պնդումները, որ ոստիկանությունը կարող է անհարկի կամ բիրտ ուժ կիրառած լինել։

Միևնույն ժամանակ, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները ևս քննադատել են հունիսի 12-ի ցույցերը։ «Հայաստանում բողոքի ակցիան լուսաբանելիս ոստիկանների նպատակային բռնության հետևանքով լրագրողներ են վիրավորվել»․ այս վերտառությամբ գրառմամբ հունիսի 14-ին հանդես է եկել «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières) միջազգային կազմակերպությունը։ 

«Հիշեցնում ենք իշխանություններին իրենց միջազգային պարտավորությունների մասին՝ երաշխավորելու լրագրողների պաշտպանությունն իրենց աշխատանքի ընթացքում։ Այս հարձակումների վրա պետք է հնարավորինս շատ ուշադրություն դարձվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարության մեջ ասում է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժեն Կավելիեն։

Այսպիսով, Էդուարդ Շարմազանովի այն պնդումը, թե միջազգային որևէ կառույց չի անդրադարձել ընդդիմադիր ուժերի կազմակերպած ցույցի ժամանակ ոստիկանական ուժի կիրառմանը, չի համապատասխանում իրականությանը։ 

Արփինե Հովհաննիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Amnesty InternationalԷդուարդ Շարմազանովհանրահավաք

Related Posts

Ռուսական «Առաջին ալիքը» սուտ տեղեկություն է տարածում․ հանրահավաքին մասնակցել է 23,100 մարդ
Սխալ

Ռուսական «Առաջին ալիքը» սուտ տեղեկություն է տարածում․ հանրահավաքին մասնակցել է 23,100 մարդ

21:24, 26 Մյս, 2024

Ռուսական «Առաջին ալիքն» այսօր անդրադարձել է Հանրապետության հրապարակում կայացած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին և տեղեկացրել, որ 100 հազարից ավելի...

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել

15:49, 26 Մյս, 2024

Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքին ընդառաջ տեղեկատվական պատերազմ է. որոշ լրատվամիջոցներ հանդես են եկել այնպիսի հրապարակումներով,...

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները
Սխալ

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները

15:41, 16 Մյս, 2024

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ի ճեպազրույցի ժամանակ պնդել է, թե «արևմտյան լրատվամիջոցները լուսաբանում են Վրաստանում...

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին

13:25, 15 Մյս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է մայիսի 11-14-ն ընկած ժամանակահատվածում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները։ Մայիսի 11-ին Oragir.News կայքը գրեց,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens