Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
«ՌԴ-ն ազատում է Ռուբեն Վարդանյանին», հայերին մեղադրող ադրբեջանցին՝ «Դոժդի» եթերում․ շաբաթվա ադրբեջանական fake news-ը - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«ՌԴ-ն ազատում է Ռուբեն Վարդանյանին», հայերին մեղադրող ադրբեջանցին՝ «Դոժդի» եթերում․ շաբաթվա ադրբեջանական fake news-ը

15:42, 29 Մրտ, 2024

ՍԽԱԼ

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է անցնող շաբաթ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հայկական թեմաների վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունն ու ամփոփել մի շարք կեղծ ու հերքված լուրեր։ 

Ադրբեջանցու կեղծ մեղադրանքները հայերին՝ «Դոժդի» եթերում

Մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցավ    ահաբեկչական հարձակում, որի հետևանքով, ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 140 մարդ։ 

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքն ահաբեկչական հարձակման վերաբերյալ ուղիղ հեռարձակման  ընթացքում զրուցել էր համերգասրահի հնչյունային ռեժիսոր ներկայացող ականատեսներից մեկի հետ, որն ազգությամբ ադրբեջանցի էր։ Վերջինս ուղիղ եթերում պնդել էր, թե իբր ահաբեկիչները հայերեն էին խոսում։  

Հատկանշական է, որ հեռուստաալիքի մեկնաբանն անմիջապես հակադարձել է ադրբեջանցուն՝ շեշտելով, որ նրա պնդումները որևէ տեղ հաստատված չեն։ 

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, անմիջապես հերքելով «Դոժդի» եթերում հնչած տեղեկությունը, մտահոգություն հայտնեց, որ փորձ է արվում ՌԴ-ում հակահայկական տրամադրություններ հրահրել։

Ավելի ուշ էլ ադրբեջանցու տարածած ապատեղեկատվության համար ներողություն խնդրեց «Դոժդի» գլխավոր խմբագիր Տիխոն Դյադկոն․ նա իր ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանեց, որ «մինչև եթեր միանալը, նախնական հարցազրույցի ընթացքում այդ ադրբեջանցին որևէ նման բան չէր ասել, իսկ երբ նա հանդես էր եկել նման անապացույց մեղադրանքներով, հաղորդավարը հակադարձել էր և դուրս էր բերել նրան եթերից, այդ հատվածն էլ հանվել է հեռարձակումից»։

Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու մասին լուրերը

Մարտի 25-ին ադրբեջանական Azadlıq Qəzeti լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը, հղում անելով սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում տարածվող լուրերին, գրեց, թե Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի ազատման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայի ու Բաքվի միջև։

Ավելի ուշ, սակայն, լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Ալյոնա Հայրապետյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԱդրբեջանահաբեկչությունՌուբեն Վարդանյան

Related Posts

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները

13:53, 27 Օգս, 2024

Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել էր ադրբեջանցի քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Վերջինս հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր վարչակարգի...

Պուտինը սխալ է ներկայացրել Բեսլանի ահաբեկչության ժամանակ զոհված երեխաների թիվը և խոսել թշնամիներից
Սխալ

Պուտինը սխալ է ներկայացրել Բեսլանի ահաբեկչության ժամանակ զոհված երեխաների թիվը և խոսել թշնամիներից

13:34, 26 Օգս, 2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 20-ին Հյուսիսային Օսիայում էր՝ Բեսլանում: Այնտեղ նա, նախ, այցելել էր «Հրեշտակների քաղաք» հուշարձան-գերեզմանոց, որտեղ գտնվում...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens