ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արդյո՞ք ցլերը կատաղում են կարմիր գույնից․ տարածված համոզմունքի հետքերով

12:08, 5 Փտր, 2024

ՍԽԱԼ

Հանգստյան օրերին «Փաստերի ստուգման հարթակն» իր ֆեյսբուքյան էջում հարցում էր իրականացրել՝ արդյո՞ք ցլերը կատաղում են կարմիր գույնից։ 

Հարցման մասնակցած ավելի քան 300 ընթերցողների ճնշող մեծամասնությունը՝ 84%-ը,  բացասական պատասխան է տվել՝ ցուլը կարմիրից չի կատաղում, և միայն 16%-ն է դրական պատասխան տվել։ 

FIP.am-ն ուսումնասիրել է տարածված համոզմունքը՝ պարզելու դրա ճշմարտացիությունը։ 

Այսպես, համացանցում տասնյակ հոդվածներ կան՝ հիմնված կենդանիների վարքագծի գիտական ուսումնասիրությունների վրա (1, 2, 3, 4, 5 )․ դրանց համաձայն՝ հակառակ տարածված համոզմունքի, չկա որևէ գիտական ​​ապացույց, որ կարմիր գույնը կատաղեցում է ցլերին: Ավելին, ապացուցված է, որ այդ կենդանիները դալտոնիկ են կարմիրի նկատմամբ, և նրանք հիմնականում արձագանքում են առարկաների շարժմանը, այլ ոչ թե գույնին:

Այս սխալ համազմունքը, ըստ որոշ վկայությունների, ծագել է ցլամարտից․ թեև ցլամարտիկները՝ մատադորները, ավանդաբար կարմիր թիկնոց են օգտագործում ցլամարտի ընթացքում, սակայն ցլի ագրեսիան առաջացնում են մատադորի կտրուկ, հանկարծակի շարժումները, բարձր ձայնը, որոնք կենդանին որպես սպառնալիք է դիտարկում, այլ ոչ թե թիկնոցի գույնը։ 

Այսպիսով, գիտական որևէ ապացույց չկա, որ ցլերը կատաղում են կարմիր գույնից․ ավելին, այդ կենդանիները կարմիրը չեն տեսնում։ Իսկ ցլամարտի ընթացքում ցլերի ագրեսիան հարուցում է ոչ թե մատադորի կողմից թափահարվող թիկնոցի գույնը, այլ վերջինիս կտրուկ շարժումները: Հետևաբար, ցլերի՝ կարմիրից կատաղելու մասին համոզմունքը չի համապատասխանում իրականությանը։ 

Նանե Մանասյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Նիկոլ Փաշինյանցլամարտցուլ

Related Posts

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens