ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Վրաստանում «հայերի դրդմամբ» մանկատունը փակելու մասին լուրը չի հաստատվում

15:59, 23 Հնս, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) ստուգել է սոցցանցերում օգտատերերի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Նինոծմինդայի մանկատունը փակելու դիմաց Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան և «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հայկական կազմակերպություններից ստացել են 580 հազար եվրո: Ըստ վրաստանցի փաստերի ստուգողների՝ մեղադրանքը տարածվում է հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք հրահրելու նպատակով: Նինոծմինդայի պանսիոնատը հայտնվել էր ուշադրության կենտրոնում այն ​​բանից հետո, երբ 2021 թ.-ին բացահայտվել էին գիշերօթիկ հաստատությունում դաստիարակված երեխաների նկատմամբ բռնությունների փաստեր: 2021-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հեռացվեն Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցից։ Նինո Լոմջարիայի և «Ֆորմուլա» հեռուստաընկերության եկամուտները հանրությանը հասանելի են․ Լոմջարիան, որպես հանրային պաշտպան, ամեն տարի հայտարարագրեր է լրացրել, իսկ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունն իր ֆինանսական եկամուտները ներկայացրել է Վրաստանի հեռահաղորդակցության հանձնաժողովին։ Ոչ մի արձանագրություն չկա, որ հայկական կազմակերպությունները գումար են տվել Formula-ին կամ Նինո Լոմջարիային: «Այս տեղեկատվության համար ոչ մի փաստական ​​հիմք չկա, այս տեղեկատվության բովանդակությունը դավադիր է և նպատակ ունի հրահրել ազգամիջյան բախումներ»,- գրել է կայքը:

Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է սոցցանցերի ղազախական հարթակներում տարիներ շարունակ տարածված պնդումը, թե նախկինում Գեորգիևյան ժապավեններ են շնորհվել Միջին Ասիան նվաճողներին: «Սուրբ Գեորգի ժապավենը ստեղծվել է Եկատերինա Երկրորդի կողմից Ղրիմում թյուրքերի դեմ պատերազմի ժամանակ»,- գրել են օգտատերերը։

Ներկայումս ժապավենը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության տարած հաղթանակը: 

Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ այդ պնդման մեջ կա և ճշմարտություն, և մանիպուլյացիա: 1769 թվականին Եկատերինա II-ը իսկապես սահմանել է Սուրբ Գեորգի շքանշանը և ուղեկցող Սուրբ Գեորգի ժապավենը՝ «երեք սև և երկու դեղին գծերով»։ 1913 թվականին ժապավենի դեղին գույնը փոխվեց նարնջագույնի։ Լիովին ճիշտ չէ պնդելը, որ Ռուսական կայսրությունը Եկատերինա II-ի օրոք կամ ռուս-թուրքական առճակատման որևէ այլ ժամանակաշրջանում պատերազմում էր ընդդեմ թյուրքերի։ Այդ պատերազմների հիմնական նպատակները կողմերից որևէ մեկի կողմից տարածքների գրավումն ու պահպանումն էին, այլ ոչ էթնիկ զտումները։

Ռուսական Проверено медиа-ն ստուգել է սոցցանցերի օգտատերերի տարածած տեղեկությունը, թե ՄԱԿ-ի անդամ երկրների դրոշների փոխարեն կազմակերպության կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, ծիածանի դրոշներ են կախել: 

Լուսանկարը վերցված է Վիքիպեդիայից և արվել է դեռևս 2019 թվականին, երբ Ռոքֆելլեր կենտրոնի դրոշակաձողերի վրա առաջին անգամ բարձրացվեցին ծիածանի դրոշները։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքին, ապա այն զարդարում են հենց 193 անդամ երկրների իրական դրոշները: Այսպիսով, շրջանառված տեղեկությունը կեղծ է։

Աշխարհ

Բրիտանական Reuters-ը ուսումնասիրել է Թվիթերում և սոցիալական այլ ցանցերում տարածված՝ հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի նկարը իր փոխնակների հետ: 

Պարզվել է, որ լուսանկարը կեղծ է, և այն ստեղծել է արհեստական բանականությունը: Նկարի սկզբնաղբյուրը ֆեյսբուքյան Midjourney Official էջն է, որի սեփականատերերը ընդունել են, որ նկարը ստեղծել են արհեստական բանականության միջոցով: 

Ամերիկյան Politifact-ը ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, թե Պենտագոնը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պատահաբար, հաշվապահական սխալի պատճառով Ուկրաինա է ուղարկել 6.2 մլրդ դոլարի օգնություն: Պենտագոնն իրականում նման հայտարարություն չի արել, այլ ասել է, որ հաշվապահական սխալ է թույլ տվել՝ գերագնահատելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղարկված զենքի և այլ ռազմական աջակցության չափը 6․2 միլիարդ դոլարով, այսինքն՝ ԱՄՆ-ն գումարային արժեքով ավելի քիչ զենք է ուղարկել Ուկրաինա, քան հայտարարել է: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: InterCheck

Related Posts

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens