ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հայկական քաղաքակրթության մասին Շլիմանին վերագրվող մեջբերումը հավաստի չէ

14:29, 22 Հնս, 2023

ՍԽԱԼ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հունիսի 13-ին գրառում է արել Ֆեյսբուքում՝ ռուսերենով մեջբերելով հայտնի հնագետ Հենրիխ Շլիմանին վերագրվող խոսքը:

«Եվրոպական ողջ մշակույթը համարում է իրեն հին հունական կամ հռոմեական քաղաքակրթությունների ժառանգը՝ չհասկանալով, որ երկուսն էլ իրենց հերթին ծագում են հին հայկական քաղաքակրթությունից»,- գրված է հրապարակման մեջ: 

Գրառումը 131 հավանում է ստացել և տարածվել 261 անգամ: Այս կարգի  «աֆորիզմ» համացանցում տարածվել է նախկինում ևս։ Տարիներ շարունակ տարածվում է «Եվրոպայի ողբերգությունը կայանում է նրանում, որ քաղաքակրթության հիմքը ընդունում են հունականը և ոչ հայկականը»՝ Շլիմանին վերագրվող միտքը: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել՝ արդյո՞ք Հենրիխ Շլիմանը նման միտք արտահայտել է, թե՞ ոչ:

Ոչ առաջին, ոչ երկրորդ հրապարակումը որևէ հավաստի աղբյուր չունեն: 

Առաջին հրապարակման մեկնաբանություններից մեկում օգտատերերից մեկը նշել է, որ հայկական քաղաքակրթության մասին Շլիմանի տեսակետը կարելի է գտնել Բրոքհաուզի հանրագիտարանի 1884 թ. հրատարակության մեջ՝ 462 էջում: Մենք ուսումնասիրեցինք համացանցում հասանելի այդ գիրքը, մասնավորապես՝ մատնանշված էջը, սակայն հայերի կամ հայկական մշակույթի մասին որևէ հիշատակություն չգտանք: 

FIP.am-ց հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ լավ ուսումնասիրած լինելով Շլիմանի աշխատանքը` այդուհանդերձ, որևէ աղբյուրում նման միտք չի հանդիպել. «Շլիմանի ակտիվ գործունեության տարիներին՝ 19-րդ դարում շրջանառվում էր միտք, որ Կովկասը աշխարհի կենտրոնն է, ամեն ինչ սկսվում է Կովկասից և մարդկության զարգացման հարցում կարևոր դեր է խաղացել Կովկասը, բայց խոսքը եղել է ընդհանուր առմամբ Կովկասի և ոչ Հայաստանի կամ հայերի մասին։ Նա առանձնահատուկ վերաբերմունք ունեցել է Կովկասի՛ հանդեպ, և նրա աշխատակիցներից մեկն էլ հայ է եղել՝ Արծրունին: Նա տեղեկություն ունեցել է հայերի մասին, բայց նմանատիպ հայտարարություն ես երբևէ չեմ տեսել»,- նշեց Բոբոխյանը:

Այսպիսով, որևէ աղբյուր չի հաստատում, որ հնագետ Հենրիխ Շլիմանը երբևէ հայտարարել է, որ «Եվրոպական ողջ մշակույթը համարում է իրեն հին հունական կամ հռոմեական քաղաքակրթությունների ժառանգը՝ չհասկանալով, որ երկուսն էլ իրենց հերթին ծագում են հին հայկական քաղաքակրթությունից»:

Լուսինե Ոսկանյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Հենրիխ Շլիմանֆեյսբուքյան օգտատեր

Related Posts

No Content Available

Related Posts

No Content Available
  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens