ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Մի գիշերում ԵՄ անդամ չեն դառնում․ Խզմալյանի կեղծ պնդումը

14:11, 16 Հնս, 2023

ՍԽԱԼ

*Նյութը հրապարակումից հետո համալրվել է։ Համալրված մասը նշված է աստղանիշով

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հունիսի 14-ին ֆեյսբուքյան գրառմամբ պնդել է, թե Եվրոպական միությունը Հայաստանին անդամակցության պաշտոնական հրավեր է ուղարկել։ 

«Հունիսի 8-ին Եվրոպան արեց իր քայլը, պաշտոնապես հրավիրելով ՀՀ-ին անդամակցելու ԵՄ-ին։ Հիմա Երևանի հերթն է։ Մենք դա կիրականացնենք»,- գրել է Խզմալյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» վերոհիշյալ պնդումը հաստատող պաշտոնական որևէ տեղեկություն չհայտնաբերեց ո՛չ եվրոպական և ոչ էլ հայաստանյան աղբյուրներում։ 

ԵՄ պաշտոնական կայքում նշված են կառույցի անդամակցության թեկնածու երկրները․ այս կարգավիճակը տրվում է այն երկրներին, որոնք  կառույցի օրենսդրությունը ներպետական օրենսդրությանն ինտեգրելու գործընթացում են գտնվում։ 

Թեկնածու երկրներն են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան։ 

ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածուների ցանակում են Վրաստանն ու Կոսովոն․ այս կարգավիճակը ենթադրում է, որ երկիրը դեռևս չի կատարել ԵՄ անդամակցության պահանջները։ 

Այս ցուցակներից և ոչ մեկում Հայաստանի Հանրապետության անունն ընդգրկված չէ։  

Հատկանշական է, որ ԵՄ անդամակցության ընթացակարգի պաշտոնական նկարագրության մեջ նշվում է, որ կառույցի անդամ դառնալը «բարդ ընթացակարգ է, որը չի լինում մի գիշերում»։ 

ԵՄ-ին միանալ ցանկացող երկիրը պետք է նախ անդամակցության հայտ ներկայացնի Եվրոպական խորհրդին (European Council, չշփոթել Եվրոպայի խորհրդի՝ Council of Europe-ի հետ-խմբ.), որ խնդրում է Եվրոպական հանձնաժողովին գնահատել հայտատուի՝ 1993 թվականին ընդունված Կոպենհագենյան չափանիշներին համապատասխանությունը: 

Այնուհետև Հանձնաժողովի կարծիքի հիման վրա Խորհուրդը որոշում է կայացնում բանակցությունների մանդատի վերաբերյալ, ինչից հետո պաշտոնապես մեկնարկում են բանակցությունները՝ առանձին առարկաների շուրջ։ 

Այսպիսով, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության պաշտոնապես մեկնարկած գործընթացի մասին Տիգրան Խզմալյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։  

*Նյութի հգրապարակումից հետո ԱԳՆ-ից պատասխանեցին մեր հարցմանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ և ԵՄ միջև անդամակցության հարց չի քննարիկվել։

Նանե Մանասյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԵՄՏիգրան Խզմալյան

Related Posts

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները

14:23, 22 Հլս, 2024

Հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Սա նշանակում է, որ սկիզբ է...

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են

14:07, 2 Հլս, 2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին Լատվիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում...

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը
Սխալ

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը

14:55, 18 Հկտ, 2023

«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ...

Մակրոնը չի ասել՝ Փաշինյանը դեմ է եղել Բաքվի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանական կիրառմանը
Սխալ

Մակրոնը չի ասել՝ Փաշինյանը դեմ է եղել Բաքվի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանական կիրառմանը

14:00, 7 Հկտ, 2023

Սոցիալական մեդիայում տարածվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերագրվող՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հավանական կիրառման վերաբերյալ հայտարարություններ։  Մի շարք օգտատերեր, այդ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens