ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք սեյսմոլոգը կանխատեսել էր ավերիչ երկրաշարժը Թուրքիայում և Սիրիայում

17:53, 10 Փտր, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթում տարածված գրառումը, ըստ որի՝ Ուկրաինայում Վլադիմիր Լենինի հուշարձանը ներկվել է «Բանդերայի դրոշի գույներով»: «Փառք Ուկրաինային՝ փառք հերոսներին, ամերիկացիներն ամբողջ Ուկրաինան դարձրին հոգեբուժարան… Ռուսաֆոբները հիմա էլ ներկել են Լենինին. Բանդերայի դրոշի գույներով»,- ասվում է ֆեյսբուքյան հրապարակումներում՝ տպավորություն ստեղծելով, որ միջադեպը տեղի է ունեցել վերջերս: Իրականում, Դոնեցկի շրջանի Վելիկայա Նովոսյոլկա գյուղում գտնվող Լենինի հիշյալ հուշարձանը իսկապես ներկվել էր, սակայն ոչ թե «Բանդերայի դրոշի», այլ Ուկրաինայի պետական ​​դրոշի գույներով, և ոչ թե վերջերս, այլ 2014 թ.-ին: 

Ղազախստանյան factcheck.kz-ն ուսումնասիրել է համացանցում՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո շրջանառվող պնդումները, թե մի սեյսմոլոգ կանխատեսել էր աղետը դրանից օրեր առաջ: Մասնավորապես, սոցցանցերում տարածվել է սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսի թվիթերյան գրառումը, որտեղ նա պնդում էր, որ վաղ թե ուշ այդ տարածաշրջանում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է լինելու: 

Sooner or later there will be a ~M 7.5 #earthquake in this region (South-Central Turkey, Jordan, Syria, Lebanon). #deprem pic.twitter.com/6CcSnjJmCV

— Frank Hoogerbeets (@hogrbe) February 3, 2023

Ղազախստանի փաստեր ստուգողները հայտնում են, որ իրականում սեյսմոլոգներն ու երկրաբանները միաձայն նշում են, որ երկրաշարժերի ստույգ կանխատեսումը ներկայումս անհնար է։ Վիճակագրորեն, կանխատեսումները չեն տարբերվում պատահական գուշակություններից: Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններին, երկրաշարժերի առաջացման մեխանիզմը չափազանց բարդ և անկանխատեսելի է. այն ներառում է բազմաթիվ անընդհատ փոփոխվող գործոններ և գործընթացներ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ քիմիական: Ճիշտ կանխատեսման համար անհրաժեշտ է արագ հավաքել և վերլուծել տվյալներ ամբողջ մոլորակի տեկտոնական շերտերի վիճակի վերաբերյալ։ Ենթադրվում է, որ այս խնդրի լուծումը կլինի արհեստական ​​ինտելեկտի օգտագործումը, սակայն առայժմ գիտնականներն իրենք են խոստովանում, որ նույնիսկ ալգորիթմների օգնությամբ կանխատեսումները կլինեն միայն մոտավոր։

Ռուսական provereno.media-ն ստուգել է սոցիալական ցանցերում տարածված հրապարակումը, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեղինակել է «Իմ պայքարը» վերնագրով գիրք: Իրականում, սակայն, չկա որևէ ապացույց, որ Պուտինը երբևէ նման գիրք է հրատարակել: Պնդումները հիմնված են հումորային նկարի վրա, որը, ըստ երևույթին, առաջին անգամ հայտնվել է ռուսական ֆորումներում 2004 թ.-ին: 19 տարի անց քաղաքական գործիչ Գենադի Գուդկովն այն հրապարակել է թվիթերյան իր էջում՝ սխալմամբ կամ դիտմամբ այդ տեղեկությունը նորից շրջանառության մեջ դնելով: 

Աշխարհ

Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողների թիմը ստուգել է սոցցանցերում տարածված ցունամիի տեսանյութը: Օգտատերերը տարածում են այն որպես Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ տեսագրված կադրեր: Սակայն  դա իրականում նկարահանվել է 2011 թ.-ին Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ժամանակ: 

Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժից հետո կեղծ կամ հին լուսանկարներ են սկսել շրջանառվել համացանցում՝ ամերիկյան Snopes-ը ստուգել է մի քանի առավել շատ տարածված լուսանկարներ, որոնք հաճախ վերագրվում են 2023 թ.-ի աղետին: 

Sosyal medyada yapılan paylaşımlarda yer alan köpekler İzmir ve 24 Ocak Elazığ depremi sonrasındaki kurtarma çalışmalarından değil.

Görseller fotoğrafçı Jaroslav Noska’ya ait ve 2018 yılından bu yana internette. https://t.co/tqiZV3rWmf

— Teyit (@teyitorg) October 30, 2020

Ավերակների վրայով վազող շան լուսանկարն իրականում արվել է ոչ ուշ, քան 2018 թվականը և ոչ մի առնչություն չունի այս երկրաշարժի հետ:

Earthquake…The moment that make us remember how weak is the human being! #Earthquake #Kocaeli #duzce #depremistanbul #deprem pic.twitter.com/WKjtygRXoR

— Ayshe Khattab (@AysheKh97) November 23, 2022

Մի քանի հաց ձեռքին պահող տղամարդ պատկերող լուսանկարը նույնպես կապ չունի 2023 թ. փետրվարին տեղի ունենացած երկրաշարժի հետ: Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ նկարն արվել է 1999 թվականի նոյեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած 7․2 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: InterCheck

Related Posts

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens