ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Գյումրիի բնակարանների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի «սկանդալային պատմությունը» մանիպուլյատիվ է

14:05, 9 Դկտ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 2-ին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «սփյուռքին քցելու հերթական շոուն» է տեղի ունեցել Գյումրիում։

Ըստ նրա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, սփյուռքից արված հանգանակությամբ, «Մեր Գյումրին» ծրագրով կառուցել է 6 հարկանի երկու շենք՝ 36 բնակարանով, և ապա նոյեմբերի 25-ի հերթական տելեթոնի շրջանակում ցուցադրել տեսանյութ, թե ինչպես են գյումրեցիներին հանձնում իրենց տների բանալիները։

«Ինձ դիմել են հոկտեմբերի 31-ի «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիք, ովքեր խնդրեցին էս պահին իրենց անունները չհրապարակել, հույս ունենալով, որ մի ինչ-որ պահի իրենց երևի տուն կտան և պատմեցին, որ տեսանյութը նկարելուց հետո իրենց ձեռքից վերցրել են բանալիները, ասել են, թե դրանք սիմվոլիկ բանալիներ են ու մարդկանց ուղարկել են իրենց դոմիկներով, խոստանալով հետո զանգել»,- գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանի գրառումը տարածել էին mamul.am-ը,  asekose.am-ը, auroranews.am-ը, hayacq.com-ը, yerevan24.am-ը և մի շարք այլ կայքեր` «Սփյուռքին քցելու հերթական շոուն», «Տեսանյութը նկարելուց հետո գյումրեցիների ձեռքից վերցրել են բանալիները» վերնագրերով:  

Զոհրաբյանն այս պատմությունը ներկայացրել է նաև դեկտեմբերի 7-ին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում։ 

Ըստ նրա՝ նախապես հոկտեմբերի 31-ին մարդկանց տվել են նորակառույց բնակարանների բանալիները, նկարել ռեպորտաժ, դա տարածել, բայց հետո մարդկանց ձեռքից բանալիները վերցրել են. արդյունքում՝ կառուցված նորակառույցներում որևէ մեկը չի ապրում։

«Թե ինչո՞ւ է այդպես՝ ընտանիքներից շատերն ինձ ասում էին, որ միգուցե ուզում են նոր վերաբաշխում անեն, ինչ-որ մարդկանց ասել են՝ գիտե՞ք, գուցե ձեզ չտանք այս անգամ, չնայած արդեն բանալիները տվել և հետ էին վերցրել, տանք 44-օրյա պատերազմի․․․ ինչևէ, խնդիրն այն է, որ դա եղել է սուտ, դա եղել է ապատեղեկատվություն։ Հարգելի սփյուռք, այդ երկու վեցհարկանի շենքերում առ այս պահը որևէ մեկը չի բնակվում»,- եթերում նշում է Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նաև նշել է, որ իր կողմից աղմուկ բարձրացնելուց հետո զանգել են բնակիչներին և ասել, որ մինչև դեկտեմբերի 25-ը կգաք, ձեր բնակարանները կստանաք։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք Համահայկական հիմնադրամն արձագանքել է Զոհրաբյանի գրառմանը, վերջինս պատասխանել է․ «Բացարձակապես ոչ, չի արձագանքել, արձագանքել են այնքանով, որ զանգել են շահառուներին և ասել, որ տեխնիկական խնդիրներ է եղել, դուք այս բնակարանները մինչև դեկտեմբերի 20-ը, 25-ը կստանաք»։

Համահայկական հիմնադրամի պարզաբանումը

Չնայած Նաիրա Զոհրաբյանի դեկտեմբերի 7-ի պնդմանը, թե իր գրառմանը Հայաստանի համահայկական հիմնադրամից չեն արձագանքել, Համահայկական հիմնադրամը դրանից դեռևս երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին պարզաբանում էր տարածել, որը հրապարակել էր ինչպես Հանրային հեռուստաընկերության լրատվականը, այնպես էլ այլ կայքեր։

Հիմնադրամից հաստատում են, որ «Հեռուստամարաթոն-2022»-ի նկարահանումների շրջանակում «Մուշ-2» թաղամասի շահառուներին բնակարանների բանալիները իսկապես սիմվոլիկ են հանձնվել նրանց՝ շահառու լինելու մասին տեղեկացնելու առիթով: Միաժամանակ պարզաբանել են, որ շահառուները հնարավորություն կունենան մուտք գործել և լիարժեք շահագործել իրենց բնակարանները բազմաբնակարան երկու շենքերի սեփականության իրավունքի գրանցումից հետո։

«Բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո միայն, շահառուները հնարավորություն կստանան դիմել և բաժանորդագրվել ջրի, հոսանքի և գազի անհատական հաշվիչները ստանալու և տեղադրելու համար։ Ընտրված շահառուների ցանկում որևէ փոփոխություն չի եղել և չի լինելու»,- նշում է Հիմնադրամը։

Հիմնադրամի գործադիր տնօրենը Զոհրաբյանի պնդումը քաղաքական շահարկում է համարում 

Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ Նաիրա Զոհրաբյանի պնդումները «սովորական քաղաքական շահարկում են», քանի որ 36 ընտանիքներն այս ամբողջ գործընթացից շատ լավ տեղյակ են եղել և զգուշացվել են, որ գործընթացներ կան, որոնք փաստաթղթային մաս ունեն, և դրանց ավարտից հետո բնակարանատերերը արդեն կարող են տեղափոխվել։ 

Արշամյանի խոսքով՝ 36 շահառուներն ընտրվել են հստակ մշակված չափորոշիչների հիման վրա, Գյումրիի քաղաքապետարանի հետ խորհրդակցությունների արդյունքում, այն է՝ ընտանիքները պետք է երկրաշարժից տուժած լինեն և երբևէ բնակարանի գնման վկայագիր կամ տուն ստացած չլինեն, հաշվի է առնվել նաև անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը: Առաջնահերթ դիտարկել են նաև զոհվածների ընտանիքները, այդ թվում՝ 5 ընտանիք, որոնցից 3-ը ցանկացել են բնակարան, 2-ը հրաժարվել՝ նշելով, որ ներկա բնակման վայրում հուշեր ունեն, չեն ուզում տնակը լքել։

«Ովքեր տեղեկացվել են, որ ստանալու են, բոլորն անխտիր գիտեն, ասել ենք՝ համարենք ստացել եք։ Ուղղակի ցավալի է, որ Հիմնադրամի հսկայական հումանիստական այս աշխատանքը քաղաքական շահարկումների առարկա է դառնում։ Միանշանակ սա սովորական քաղաքական շահարկում է, կեղծ ինֆորմացիա։ Նաիրա Զոհրաբյանը եթե ասելիք ունի, կարող է զանգել, ասելիքները ճշտել»,- ասաց Արշամյանը։

Ի դեպ, ըստ նրա, Հիմնադրամից հատ-հատ զանգել են շահառուներին, նորից բացատրել գործընթացը, թեև իրենք դա արդեն գիտեին։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Նաիրա Զոհրաբյանի հրապարակած տեղեկությունը, թե բնակիչներին բանալիները սիմվոլիկ են հանձնվել և շենքերը բնակեցված չեն, ճիշտ է, թեև՝ մոլորեցնող, քանի որ Համահայկական հիմնադրամի պնդմամբ՝ շահառուների ցանկում փոփոխություն չի եղել, բնակիչները տեղեկացվել են, որ որոշ փաստաթղթային գործընթացներից հետո միայն կկարողանան վերջնականապես տեղափոխվել նոր բնակարաններ։ 

Նելլի Լազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԳյումրիՀամահայկական հիմնադրամՆաիրա Զոհրաբյան

Related Posts

Գյումրիի քաղաքապետը, ենթադրաբար, ավտոբուսը վարել է առանց համապատասխան վարորդական իրավունքի
Առանց վճռի

Գյումրիի քաղաքապետը, ենթադրաբար, ավտոբուսը վարել է առանց համապատասխան վարորդական իրավունքի

17:07, 14 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքի հանրային տրանսպորտը համալրվեց նոր ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներով։ Այս մասին հայտնել էր Գյումրիի քաղաքապետարանը՝ իր պաշտոնական...

Նաիրա Զոհրաբյանը կեղծում է՝ ՀՀ-ն դատապարտել է «Կրոկուսի» ահաբեկությունը
Սխալ

Նաիրա Զոհրաբյանը կեղծում է՝ ՀՀ-ն դատապարտել է «Կրոկուսի» ահաբեկությունը

13:35, 3 Ապր, 2024

168 TV-ի տաղավարում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդել է, թե իբր Հայաստանը չի դատապարտել մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս...

Ով է առաջինը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել․ Զոհրաբյանը նենգափոխում է ՀՀ ու ՌԴ ղեկավարների խոսքերի քրոնիկան՝ հօգուտ Մոսկվայի
Մանիպուլյատիվ

Ով է առաջինը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել․ Զոհրաբյանը նենգափոխում է ՀՀ ու ՌԴ ղեկավարների խոսքերի քրոնիկան՝ հօգուտ Մոսկվայի

17:33, 6 Սպտ, 2023

24 TV-ի՝ սեպտեմբերի 5-ին հրապարակված հարցազրույցներից մեկի ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի...

Առևանգել են խաղաղապահների, ոչ թե Կարմիր խաչի «քթի տակից»․ Զոհրաբյանը հանդիմանելու սխալ թիրախ է ընտրել
Սխալ

Առևանգել են խաղաղապահների, ոչ թե Կարմիր խաչի «քթի տակից»․ Զոհրաբյանը հանդիմանելու սխալ թիրախ է ընտրել

20:46, 29 Օգս, 2023

168 TV-ի Review հաղորդման օգոստոսի 28-ի թողարկման ընթացքում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նույն օրը Լաչինի միջանցքում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens