Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի կեղծ պնդումները ՄԱԿ-ի ամբիոնից - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի կեղծ պնդումները ՄԱԿ-ի ամբիոնից

12:28, 27 Սպտ, 2022

ՍԽԱԼ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում և իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ արել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարի կեղծ պնդումները։ 

2020 թ.-ին Ադրբեջանն էր նախահարձակ եղել Արցախի նկատմամբ

Ջեյհուն Բայրամովը ԼՂ հակամարտությունը համարել է լուծված և պնդել, թե Ադրբեջանը 2020 թ.-ին «պատասխանել է» Հայաստանի հերթական լայնամասշտաբ ռազմական սադրանքին։ 

«Ադրբեջանը, ի պատասխան Հայաստանի  հերթական լայնամասշտաբ ռազմական սադրանքին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ անդամ երկրներին շնորհված ներհատուկ իրավունքներով, սկսել է հակահարձակողական գործողություն: Արդյունքում Ադրբեջանը ազատագրեց իր տարածքները, և 3 տասնամյակ տևած հակամարտությունը լուծվեց ռազմական և քաղաքական միջոցներով»,- նշել է նա։

2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: 

44 օր տևած պատերազմը դադարել է 2020 թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հրադադարի մասին հայտարարությամբ, որում ներառված էին նաև տարածքային փոխանցումների, տեղահանվածների վերադարձի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման պայմանները։ 

Բայրամովի պնդումը, թե 3 տասնամյակ տևած հակամարտությունը լուծվել է ռազմական և քաղաքական միջոցներով, սխալ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է անորոշ։ Ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը և դրա առանձին անդամներ պատերազմից հետո հակամարտությունը չլուծված են համարում: 

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում»,- հայտարարել էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ի պատասխան ադրբեջանական կողմի պնդումների, թե պատերազմից հետո Մինսկի խումբն այլևս անելիք չունի։ Բոլորովին վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակեց Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

Հակառակ Բայրամովի պնդմանը, թե հայկական կողմը նախահարձակ է եղել, փաստերն այլ բան են վկայում: 2020 թ. սեպտեմբերի 21-ից սկսած Ադրբեջանական իշխանությունները, առգրավում և ճանապարհային ոստիկանության հրապարակներում էին տեղակայում քաղաքացիական բնակչությանը պատկանող ավտոմեքենաները, հիմնականում՝ կիսաբեռնատար (pick-up) տեսակի։ Ըստ պաշտոնական մեկնաբանության` պիկապ մեքենաները և հատուկ նշանակության այլ տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կարիքների համար` համաձայն «Ռազմական մեքենաների հաշվառման կանոնների», և ենթակա են տեխնիկական ստուգման:

Բացի այդ, դեռ սեպտեմբերի 24-ին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանում սկսվել է պահեստազորի հանկարծակի զորահավաք։ Զորացրվածներին  կանչում էին զինկոմիսարիատներ ու միանգամից ուղարկում զորավարժությունների։ Այդ պահի դրությամբ ռազմական դրություն կամ համընդհանուր զորահավաք հայտարարված չէր:

Ավելին, պատերազմից առաջ «Փաստերի ստուգման հարթակը» նկատել էր վերջին մի քանի օրերին Թուրքիայի, Ադրբեջանի և այս երկրների համար զինտեխնիկայի հիմնական մատակարար Իսրայելի միջև թռիչքների անսովոր ակտիվացում։ Ռազմաօդային ուժերի այս տեղաշարժերը, ամենայն հավանականությամբ, մեկ հիմնական նպատակ ունեին՝ ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջան։ Համացանցում նյութեր էին տարածվում, որոնք վկայում էին, որ Ադրբեջան են տեղափոխվում նաև սիրիացի վարձկաններ:

Այսպիսով, միանգամից մի քանի փաստ ապացուցում է, որ պատերազմը ոչ թե հայկական կողմի սադրանքին պատասխան էր, այլ երկար մշակված ծրագիր Ադրբեջանի կողմից: Հենց այդ երկիրն էր նախաձեռնել հարձակումը Արցախի դեմ: 

Նորից «20 տոկոսի» միֆը

Բայրամովը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ նշել է, թե Հայաստանը օկուպացրել էր  Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Այս հայտարարությունը ադրբեջանական կողմը նախկինում բազմիցս շահարկել է, ինչին FIP.am-ն անդրադարձել էր՝ ներկայացնելով, որ հայկական վերահսկողության տակ է եղել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքի ոչ թե 20, այլ ընդամենը 13․3 տոկոսը:

Արցախցիների իրավունքները և ազատությունները երաշխավորելու միֆը

Բայրամովը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը վճռական է՝ «ինտեգրել հայկական ծագմամբ քաղաքացիներին», որոնք «բնակվում են հակամարտությունից ազդված տարածքներում…՝ երաշխավորելով նույն իրավունքները և ազատությունները, ինչպես մյուս քաղաքացիները՝ անկախ նրանց էթնիկ, կրոնական կամ այլ պատկանելիությունից»:

Չնայած Բայրամովի հավաստիացումներին, վերջին տարիներին Բաքվի վարած քաղաքականությունն այլ բանի մասին է վկայում: 1994 թվականի հրադադարից հետո Բաքվի իշխանությունները հետևողականորեն հայատյացություն են սերմանել ադրբեջանական հասարակության մեջ, ինչը հաստատվում է արձանագրված բազմաթիվ դեպքերով։ Դրանցից մի քանիսին FIP.am-ն անդրադարձել է առանձին հոդվածով։ 

Չնայած Ադրբեջանի ԱԳ նախարարի խոստմանը, թե իբր կերաշխավորեն արցախցիների իրավունքները և ազատությունները, հարկ է նշել, որ նույն Ադրբեջանը օկուպացված Շուշին և Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերը ֆիզիկապես և մշակութապես «մաքրել» է հայկական ներկայությունից։ 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները տեսանյութեր էին տարածում, որտեղ դաժանաբար սպանում էին խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ նաև տարեց և հաշմանդամ մարդկանց։ Բացի այդ, Ադրբեջանը պետական քաղաքականություն է վարում հայկական եկեղեցիները ավերելու, բռնությամբ յուրացնելու ուղղությամբ։ 

2022 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ժամանակ ևս ադրբեջանական կողմը շարունակում է դրսևորել հայերին ապամարդկայնացնելու վարքը։ «Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում այդ օրերին ստեղծվել էին հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարներ, տարածվել տեսանյութեր։  

1990-ականներին տեղահանված ադրբեջանցիների թիվը

Բայրամովի խոսքով՝ արցախյան առաջին պատերազմին 20 հազար ադրբեջանցի է սպանվել, ավելին քան 1 մլն մարդ դարձել է փախստական։ 

Բայրամովի ներկայացրած թիվը, թե ավելի քան 1 մլն մարդ դարձել է փախստական, խիստ չափազանցված է։ FIP.am-ը գրել էր, որ միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) հարակից յոթ շրջաններում 1989 թվականին Խորհրդային Միության կողմից անցկացված մարդահամարների տվյալներով բնակչության թիվը կազմում էր 421,726։ Հայաստանում ապրող ազգությամբ ադրբեջանցիների թիվը 1989 թ.-ին կազմում էր 84,860։ 1989 թ.-ի մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, ընդհանուր առմամբ, բնակչության թիվը կազմում էր 187,769, որից շուրջ 80 տոկոսն ազգությամբ հայեր էին։ Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, տեղահանվածների թիվը չի կարող գերազանցել 544,140-ը*։ 

*Սույն հոդվածի սկզբնական տարբերակում թյուրիմացաբար նշվում էր, որ,  ընդհանուր առմամբ, տեղահանվածների թիվը չի կարող գերազանցել 700,000-ը։ Սխալը շտկվել է: 700, 000-ը փոխարինվել է 544,140-ով:

Նելլի Լազարյան

Նանե Մանասյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԱրցախՄԱԿՋեյհուն Բայրամով

Related Posts

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը
Սխալ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը

15:14, 6 Օգս, 2024

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև կատարված գերիների...

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens