ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը

17:18, 26 Ապր, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վերջին տասնամյակներին ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին Երևանում ջահերով երթ է կազմակերպվում դեպի Ծիծեռնակաբերդ։ Երթին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Այս տարվա ջահերով երթը, սակայն, մի քանի առանձնահատկություն ուներ։ Նախ, ներկայիս ընդդիմությունը այն ներկայացրեց ներքաղաքական գործընթացի համատեքստում, անգամ երթի ավարտին Ծիծեռնակաբերդում ներքաղաքական բովանդակությամբ ելույթ ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մեկ այլ առանձնահատկություն էլ այն էր, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի»  թողարկումներում այդպես էլ անդրադարձ չեղավ այս մասշտաբային միջոցառմանը՝ ո՛չ այդ օրը՝ ապրիլի 23-ին, ո՛չ դրա հաջորդ օրը։ 

Հաշվի առնելով այն փաստը, որ միջոցառումն իրապես մասշտաբային էր, ինչպես նաև այն, որ Հանրայինը լուսաբանել էր նախորդ տարիների ջահերով երթերը, փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ այս տարի այդպես էլ անդրադարձ չեղավ միջոցառմանը։ 

Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ Հանրային հեռուստաընկերությունից հայտնեցին, որ ջահերով երթը չի լուսաբանվել լրագրողների սակավության պատճառով։

«Ձեր կողմից հիշատակված երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ»,- ասված է մեզ տրամադրված պատասխանում։

Շաբաթներ առաջ մեկ այլ հարցմամբ ստացված տեղեկատվության համաձայն, Հանրայինի լրատվական ծառայությունում աշխատում է 24 լրագրող։ Ապրիլի 23-ին «Լուրերի» գլխավոր թողարկմանը պատրաստվել էր 11 ռեպորտաժ և/կամ հաղորդում, որոնցից երկուսի հեղինակը նույն լրագրողն էր։ Այսինքն, 24 լրագրողից միայն 10 լրագրողի աշխատանքն է տեղ գտել «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ։ 

2019 թվականին Հանայինն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել էր ջահերով երթը։ 2020-ին, համավարակով պայմանավորված, Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները սահմանափակվել էին։

Արդեն անցյալ տարի՝ 2021-ին, ապրիլի 23-ի «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ ջահերով երթի վերաբերյալ առանձին ռեպորտաժ չկար, սակայն մեկնաբանը նախ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում հնչելու է Մոցարտի «Ռեքվիեմը», այնուհետև տեսաշարի ուղեկցությամբ տեղեկացրեց, որ Երևանում անցկացվում է ամենամյա ջահերով երթը։

Այս տարի արդեն մեկնաբանի խոսքի փոխարեն Մեծ Եղեռնի տարելիցի հետ կապված միջոցառումների վերաբերյալ ռեպորտաժ կար, որն իրազեկում էր ապրիլի 23-ի և 24-ի միջոցառումների մասին։ Իսկ ջահերով երթի մասին ոչ մի խոսք չկար ամբողջ թողարկման ընթացքում։ 

Թեև մեզ ուղղված պատասխանում Առաջին ալիքը պատճառաբանում է, որ իրադարձությունը նույն օրը չլուսաբանելու պատճառը լրագրողների սակավությունն է, սակայն հեռուստալրագրող հանրությանը հայտնի է, որ ամենամյա զանգվածային միջոցառումը մեկ տողով լուսաբանելու համար, ինչպես արվել է, օրինակ, անցած տարի, լրացուցիչ լրագրողի կարիք չկա։

Ջահերով երթը չլուսաբանելու վերաբերյալ մեր հարցումն ուղարկելուց հետո՝ ապրիլի 25-ի երեկոյան, «Լուրերի ժամը» 19։00-ի թողարկման մեջ, այնուամենայնիվ, կարճ անդրադարձ եղավ երկու օր առաջ տեղի ունեցած ջահերով երթին։

Մենք չենք կարող պնդել, որ FIP.am-ի հարցումն էր պատճառ դարձել դրա համար, այնուամենայնիվ փաստ է, որ ջահերով երթի մասին տեղեկությունը եթեր է հեռարձակվել իրադարձությունից երկու օր հետո և մեր հարցումից հետո միայն։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: հանրայինՋահերով երթցեղասպանություն

Related Posts

Դասագրքից Ցեղասպանության հիշատակումը չի հեռացվել․ կեղծ պնդում՝ ԶԼՄ-ներում
Սխալ

Դասագրքից Ցեղասպանության հիշատակումը չի հեռացվել․ կեղծ պնդում՝ ԶԼՄ-ներում

16:19, 14 Մրտ, 2023

Oragir.news-ը մարտի 12-ին «ԿԳՄՍՆ-ն դպրոցական դասագրքից հանել է Հայոց ցեղասպանություն տերմինը՝ խեղաթյուրելով Դանիել Վարուժանի մահը» վերտառությամբ հրապարակում է արել։  Կայքը...

Մյանմար․ լրատվականները կեղծ լուսանկարներով մոլորեցնում են մարդկանց
Լրատվական

Մյանմար․ լրատվականները կեղծ լուսանկարներով մոլորեցնում են մարդկանց

12:37, 7 Սպտ, 2017

Վերջին օրերին հարավասիական Մյանմար պետությունում տեղի ուցող իրադարձությունները գտնվում են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հենց այդ ուշադրության արդյունքում հայտնաբերվել...

Related Posts

Դասագրքից Ցեղասպանության հիշատակումը չի հեռացվել․ կեղծ պնդում՝ ԶԼՄ-ներում
Սխալ

Դասագրքից Ցեղասպանության հիշատակումը չի հեռացվել․ կեղծ պնդում՝ ԶԼՄ-ներում

16:19, 14 Մրտ, 2023

Oragir.news-ը մարտի 12-ին «ԿԳՄՍՆ-ն դպրոցական դասագրքից հանել է Հայոց ցեղասպանություն տերմինը՝ խեղաթյուրելով Դանիել Վարուժանի մահը» վերտառությամբ հրապարակում է արել։  Կայքը...

Մյանմար․ լրատվականները կեղծ լուսանկարներով մոլորեցնում են մարդկանց
Լրատվական

Մյանմար․ լրատվականները կեղծ լուսանկարներով մոլորեցնում են մարդկանց

12:37, 7 Սպտ, 2017

Վերջին օրերին հարավասիական Մյանմար պետությունում տեղի ուցող իրադարձությունները գտնվում են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հենց այդ ուշադրության արդյունքում հայտնաբերվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens