ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոչխարներն ու հավերը Հայաստանում ավելանում են՝ ի տարբերություն մյուս գյուղկենդանիների

18:28, 30 Մրտ, 2022

Վերջին տարիներին կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում աշխուժություն մտցնելու, գյուղմթերքի ծավալները մեծացնելու և որակը բարելավելու նպատակով։ 

Սակայն վիճակագրությունը փաստում է, որ ի հեճուկս այս միջոցառումների՝ գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը չի աճում։ Դրա հիմնական պատճառներից են, ի թիվս այլ խնդիրների, արոտավայրերի կրճատումն ու անասնակերի գնաճը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 8․8%-ով, խոզերի գլխաքանակը՝ 17%-ով, ոչխարներինը՝ 0․2%-ով։ Աճել է միայն ընտանի թռչունների քանակը՝ 14․8%-ով։

Խոշոր եղջերավոր կենդանիներ

Այս կենդանատեսակների գլխաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 54 հազարով՝ կազմելով մոտ 560 հազար գլուխ։ Նախորդ 5 տարիների ընթացքում Հայաստանից արտահանվել է 74,000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ միայն վերջին տարում՝ ավելի քան 34 հազար գլուխ։

Ի տարբերություն արտահանման՝ վերջին 5 տարիներին Հայաստան է ներմուծվել ընդամենը մոտ 10,000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։ Հանրագումարում, խոշոր եղջերավորների թվաքանակը երկրում վերջին 5 տարիների կտրվածքով նվազել է մոտ 30 հազարով։

Խոզեր

Խոզերի գլխաքանակը ևս նվազել է վերջին տարիներին։ Եթե 2019 թվականին Հայաստանում կար ավելի քան 223 հազար խոզ, ապա 2020-ին՝ 200 հազար, իսկ նախորդ տարի արդեն՝ 166 հազար։ 

Համեմատության համար նշենք, որ 2017-2019 թվականներին էլ գրեթե նույնքանով աճել էր խոզերի գլխաքանակը՝ 167 հազարից դառնալով 223 հազար։

Ի տարբերություն այլ կենդանատեսակների՝ Հայաստանը կենդանի խոզ չի արտահանում։ Ինչ վերաբերում  է ներմուծմանը, ապա 2021 թվականն այս առումով աննախադեպ էր։ Նախորդ տարի Հայաստան է բերվել 2323 գլուխ խոզ, ինչը 700-ով կամ ավելի քան 1․5 անգամ ավելի է, քան դրան նախորդած 4 տարիներին՝ միասին վերցված։ 

Ոչխարներ, այծեր

Թեև միայն վերջին տարում Հայաստանում ոչխարների ու այծերի թվաքանակը նվազել է 4000-ով, սակայն վերջին 5 տարիների կտրվածքով աճը կազմել է ավելի քան 50 հազար գլուխ։ Կտրուկ աճել է նաև ոչխարների ու այծերի արտահանման ծավալը։ Միայն վերջին 2 տարիներին Հայաստանից արտահանվել է ավելի քան 220 հազար գլուխ ոչխար և այծ։

Հակառակ դրա՝ նվազել է այս կենդանատեսակի ներմուծումը Հայաստան։ Վերջին 5 տարիներին Հայաստան է բերվել մոտ 50,000 գլուխ ոչխար և այծ, արտահանվել՝ մոտ 285,000։

Ընտանի թռչուններ

Ինչպես ոչխարների ու այծերի, այնպես էլ ընտանի թռչունների դեպքում վերջին տարիներին արձանագրվել է թվաքանակի աճ։ Եթե 2017 թվականին Հայաստանում կար մոտ 4․4 մլն ընտանի թռչուն, ապա նախորդ տարի դրանց թիվը ավելի քան 4․8 մլն էր։

Ինչ վերաբերում է դրանց արտահանմանն ու ներմուծմանը, ապա դիտարկված ժամանակահատվածում (2017-2021 թթ․) Հայաստանից ընտանի թռչուն արտահանվել է միայն 2018 թվականին, այն էլ չնչին քանակությամբ՝ մոտ 19 հազար։ Փոխարենը ներմուծումը չափվում է միլիոններով։ 2017-2019 թվականներին Հայաստան է բերվել միջինում 7․2 մլն ընտանի թռչուն, իսկ վերջին երկու տարիներին փոքր-ինչ նվազել է՝ միջինում 6․2 մլն հատ։ 

Այսպիսով փաստենք, որ վերջին տարիներին Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի նվազման միտում է արձանագրվում, և եթե դրան գումարենք Արցախյան պատերազմի հետևանքով կորսված կամ անհասանելի դարձած արոտավայրերի պակասը և միջազգային շուկայում կենդանիների կերերի գնաճը, ապա առաջիկայում Հայաստանում կենդանիների գլխաքանակը, մեծ հավանականությամբ, կշարունակի նվազել։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: գյուղատնտեսությունՎիճակագրական կոմիտե

Related Posts

Հայաստանցիները գնում են, օտարերկրացիները՝ գալիս. միգրացիան վերջին տարիներին (ինֆոգրաֆիկա)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանցիները գնում են, օտարերկրացիները՝ գալիս. միգրացիան վերջին տարիներին (ինֆոգրաֆիկա)

12:48, 6 Ապր, 2023

2018 թ․ ապրիլից հետո իշխանությունը հաճախ է հայտարարում, թե հեղափոխության շնորհիվ արտագաղթը վերածվել է ներգաղթի։ Նմանատիպ պնդումներից մեկը նույնիսկ տեղ...

Պլաստիկի թափոնների կրճատմանը միտված օրենքի ընդունումից հետո պլաստիկի արտադրությունն ու սպառումը աճել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պլաստիկի թափոնների կրճատմանը միտված օրենքի ընդունումից հետո պլաստիկի արտադրությունն ու սպառումը աճել է

12:57, 14 Դկտ, 2022

2022 թվականի հունվարի 1-ից արգելվեց առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, իսկ օրինախախտ տնտեսվարողի նկատմամբ սահմանվեց տուգանք՝...

Պատգամավոր Պապոյանը «մի փոքր» սխալվում է․ ոչ թե հունվար-մարտ, այլ հունվար-մայիս, ոչ թե 12,740, այլ 12,800, ոչ թե 841, այլ 781
Սխալ

Պատգամավոր Պապոյանը «մի փոքր» սխալվում է․ ոչ թե հունվար-մարտ, այլ հունվար-մայիս, ոչ թե 12,740, այլ 12,800, ոչ թե 841, այլ 781

14:18, 7 Հլս, 2022

ԹԱՐՄԱՑՈՒՄ․  Այս նյութի հրապարակումից հետո՝ 14։52-ին, Գևորգ Պապոյանը խմբագրել է գրառումը՝ շտկելով տվյալները։ «Տեխնիկական փոքրիկ վրիպակ կար, որը ուղղվեց», - հետգրությամբ...

Հայաստանում ժողովրդագրական անկումը շարունակվում է
Տվյալների լրագրություն

Հայաստանում ժողովրդագրական անկումը շարունակվում է

16:52, 14 Փտր, 2022

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ցուցանիշները՝ երկրում գրանցված մահերի և ծնունդների վերաբերյալ։  Շարունակելով 2020 թվականի՝ Արցախյան երկրորդ պատերազմով...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens