ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արարատ Միրզոյանի դեմ սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործ չկա. Հրաչյա Հակոբյանը սխալ է

15:27, 8 Դկտ, 2021

ՍԽԱԼ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 7-ին Freenews.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՔՊ-ի պատգամավորների և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտարարել էր, որ միջադեպին մասնակցած Գերասիմ Վարդանյանն անցնում է Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու գործով:

Մասնավորապես, Հակոբյանը, պարզաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, նշել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները «խուլիգանական արարքի համար, մարդասպանության փորձի մեջ մեղադրվող մարդուն բերել են ԱԺ, սարքել են փորձագետ կամ օգնական»։ «Գերասիմն ո՞վ ա՝ խուլիգանության մեջ մեղադրվող երիտասարդ, սպանության փորձի մեջ մեղադրվող երիտասարդ: Նա ուրիշ տեղ ա  մեղավոր […] Իրա շեֆերն են, իրա քաղաքական հայրերն են մեղավոր, որ այ էս Ազգային ժողովի միջանցքներով ինքը ման ա գալիս, ու իրան թվում ա, թե իրականացրել ա իրա բաղձալի երազանքը՝ հասել ա Արարատ Միրզոյանի սպանությանը…»,- ասել է Հակոբյանը:

Արդեն  այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում Հակոբյանը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը՝ կրկնելով միայն, որ իր տեղեկություններով՝ Գերասիմ Վարդանյանն անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով:

Խոսքը 2020 թ. նոյեմբերի 10-ի իրադարձությունների մասին է, երբ 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո մի խումբ անձինք բռնություն կիրառեցին այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով: Այլ կերպ ասած՝ հարուցված քրեական գործը կապված է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրա ընթացքում բռնություն գործադրելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ԱԺ նախագահի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով նրա լիազորություններից բխող գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու հետ։Խորհրդարանի նախկին խոսնակի նկատմամբ «մահափորձի» վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվարին։ «Փաստերի ստուգման հարթակն» այդ հայտարարության առթիվ գրել էր, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած դեպքերի մասով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործում Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի հոդված չի քննվում։

Դեռևս այս տարվա փետրվարին, ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման, ԱԱԾ-ից պատասխանել էին, որ վերը նշված հոդվածներից բացի, այս դեպքով այլ հոդված չի քննվում:

Այսինքն՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը նույնիսկ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի որակվել որպես սպանության փորձ, որը առանձին հանցատեսակ է և համապատասխանում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածներին: Հետևաբար, Հակոբյանի այն հայտարարությունը, թե Գերասիմ Վարդանյանն անցում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով, սխալ է:

Լուսինե Ոսկանյան

Մհեր Թարոյան

Գլխավոր լուսանկարը՝  Parliamentmonitoring.am-ից

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Ազգային ժողովԱրարատ ՄիրզոյանՀրաչյա Հակոբյան

Related Posts

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի

17:33, 30 Նյմ, 2023

Յուրաքանչյուր տարի պետական գերատեսչությունները հաջորդ տարվա բյուջեն ծրագրելիս կազմում են նաև այդ տարվա համար նախատեսված գնումների պլանը, համաձայն որի՝ նշում...

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար
Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens