Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-includes/functions.php on line 6121

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Ինչու «Ծնողական փառքի մեդալ» ստացած ծնողները դեռ չեն ստանում 100 հազարական դրամները․ Աննա Մկրտչյանի հայտարարության հետքերով - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Ինչու «Ծնողական փառքի մեդալ» ստացած ծնողները դեռ չեն ստանում 100 հազարական դրամները․ Աննա Մկրտչյանի հայտարարության հետքերով

13:53, 27 Սպտ, 2021

ՃԻՇՏ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Ծնողական փառքի մեդալ» ստացած ծնողներին մինչ օրս չի վճարվել խոստացված 100 հազարական դրամները։

«2019 թ. դեկտեմբերից հայտարարությունը, որ պետք է 100 հազար դրամ ամսական գումար վճարվեր բազմազավակ ընտանիքներին և «Ծնողական փառքի մեդալ» ստացած ծնողներին՝ իրենց կարիքները հոգալու համար, ըստ էության, ուղղակի եղել է հերթական սուտն ու կեղծիքը, որովհետև 2020 թ. ապրիլի 16-ին «ՀՀ պետական պարգևների և պատվո կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվել են ,սակայն այս հարցը շրջանցվել է»,- հայտարարեց Մկրտչյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե ի՞նչ օրենքի մասին է խոսքը, և արդյո՞ք Աննա Մկրտչյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։

Նախագծի նախապատմությունը

«Ծնողական փառքի մեդալը» «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանված մեդալ է, որը շնորհվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:

Ըստ այդմ, մինչ օրս «Ծնողական փառքի մեդալի» են արժանացել 9 ծնող։

Այս ծնողներին խրախուսելու նպատակով որոշվել էր յուրաքանչյուրին ամսական վճարել 40 հազարական դրամ, սակայն 2020 թ․ ապրիլի 3-ին Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեց, որ 40 հազար դրամը բավարար չէ և պետք է ավելացնել։ Խոսքը ամենամսյա պատվովճարը 100 հազար դրամ դարձնելու մասին էր։

Սակայն 2020 թ. ապրիլի 16-ին Ազգային ժողովը լրացումներ կատարեց «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում, որով սահմանեց, որ «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված անձանց պետք է տրվի ամենամսյա պատվովճար, իսկ դրա չափն ու կարգը պետք է սահմանի կառավարությունը։

Օրենքի ընդունումից ավելի քան մեկ տարի անց՝ այս տարվա մայիսին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված անձանց ամսական պատվովճարի չափը սահմանել 100 հազար դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի համար:

Նախագծի քննարկումն ավարտվել է և ըստ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի (e-draft.am)` հունիս ամսից մինչ օրս գտնվում է լրամշակման փուլում։

Ինչու՞ է ուշանում նախագիծը

Նախագծի հեղինակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Փաստերի ստուգման հարթակին» ի պատասխան հայտնեցին, որ կառավարության համապատասխան որոշման ուշացումը պայմանավորված է ընտանիքների պարգևատրման չափորոշիչների հստակեցման հետ։

«Ուշացման հիմնական պատճառն այն է, որ ընտանիքների պարգևատրման չափորոշիչներն ավելի են հստակեցվում, դրանք առավել չափելի դարձնելու նպատակով»,- հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ խոսքը ոչ միայն «Ծնողական փառքի մեդալի» արժանացած, այլև բազմազավակ ընտանիքների խրախուսման կարգավորման մասին է, և կառավարության նախատեսվող որոշումով սահմանվելու են ոչ միայն «Ծնողական փառքի մեդալի» արժանացած ընտանիքների, այլ նաև բազմազավակ այլ ընտանիքների պարգևատրման չափն ու կարգը։

Այսպիսով, փաստենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարությունն այն մասին, որ «Ծնողական փառքի մեդալի» արժանացած ընտանիքներին մինչ օրս չեն տվել խոստացված ամսական պատվովճարները, ճիշտ է։ Մոտ 1․5 տարի առաջ ընդունված օրենքի փոփոխությունից հետո մինչ օրս կառավարությունը չի սահմանել «Ծնողական փառքի մեդալի» արժանացած ընտանիքների պատվովճարի չափն ու կարգը։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: «Ծնողական փառքի մեդալ»«Պատիվ ունեմ» դաշինքԱննա ՄկրտչյանԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Related Posts

Պատգամավորի աղավաղված խոսքերն ու «Գելլափի վերջին հարցումները»
Մանիպուլյատիվ

Պատգամավորի աղավաղված խոսքերն ու «Գելլափի վերջին հարցումները»

19:31, 12 Փտր, 2024

Փետրվարի 9-ին hայկական մի շարք լրատվական կայքերում (news.am, politik.am, operativ.am) «Մարդիկ արդեն պատրաստ են Նիկոլի դեմ պայքարել, 67%-ը նրան դավաճան...

Ռազմական բալանսը հօգուտ Բաքվի խախտվել է 2000-ականներից․ պատգամավորի վկայակոչած «երրորդ երկրների փորձագետները» սխալվում են
Սխալ

Ռազմական բալանսը հօգուտ Բաքվի խախտվել է 2000-ականներից․ պատգամավորի վկայակոչած «երրորդ երկրների փորձագետները» սխալվում են

15:03, 16 Նյմ, 2023

Factor TV-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, հղում անելով «երրորդ երկրների փորձագետների և պաշտոնյաների», պնդել է,...

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը

17:52, 21 Հնս, 2022

Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու...

Նվազագույն աշխատավարձը անփոփոխ կմնա․ կառավարության որոշումը սխալ է մեկնաբանվել
Մանիպուլյատիվ

Նվազագույն աշխատավարձը անփոփոխ կմնա․ կառավարության որոշումը սխալ է մեկնաբանվել

15:31, 11 Մրտ, 2022

Կառավարությունը մարտի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց մի որոշում, որը սխալ մեկնաբանվեց մամուլի և պաշտոնատար անձանց կողմից։  Որոշումը վերաբերում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens