ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Սյունիքում 15 հազար զինվորական չի քվեարկել. Վահե Հակոբյանը սխալվում է

19:46, 25 Հնս, 2021

ՍԽԱԼ

Սյունիքում քվեարկել են, մեր տվյալներով, շուրջ 15 հազար զինվորական. Վահե Հակոբյանը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հունիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին և գրանցված ցուցանիշներին, հայտարարել էր, որ Սյունիքի մարզում 15 հազար զինվորական էր բերվել քվեարկության։

«Ընդեղ (Սյունիքում — խմբ․) քվեարկել են, մեր տվյալներով, շուրջ 15 հազար զինվորական»,- հայտարարել էր Հակոբյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց և համեմատեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սյունիքի մարզի ընտրողների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկությունները և պարզեց, որ Վահե Հակոբյանի հայտարարած թիվը խիստ չափազանցված է։

Այսպես, ըստ ոստիկանության կողմից ներկայացված տվյալների՝ Սյունիքի մարզում ընտրողների թիվը 105,062 է։ Այս թվի մեջ ներառված չեն այն զինվորականների տվյալները, որոնք գրանցված չեն այս մարզում, սակայն ծառայությամբ պայմանավորված պետք է քվեարկեին այստեղ։ Զինվորականների ցուցակները գաղտնի են։

 Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված՝ ըստ տեղամասերի քվեարկության արդյունքների փաստաթղթում ներկայացվում է կոնկրետ տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որի մեջ արդեն ներառված են նաև զինվորականներն ու բնակության վայրը փոխածները։ Ըստ այդմ, Սյունիքի մարզում (34, 35 ընտրատարածքներ) ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 109,750։ Ինչպես նշեցինք, այս թվի մեջ ներառված են նաև մարզում քվեարկած զինվորականները։

Ոստիկանության և ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համեմատության շնորհիվ կարող ենք հասկանալ, թե մոտավորապես քանի զինվորական է քվեարկել Սյունիքի մարզում։ Ըստ այդմ, տարբերությունը կազմում է 4688։ Այլ կերպ ասած՝ առավելագույնը 4688 զինվորական է Սյունիքում մասնակցել ընտրությանը։ Պետք է նշել, որ այս թիվը կարող է ավելի քիչ լինել, քանի որ ՀՀ-ում հաշվառում ունեցող, բայց դիմումի համաձայն գտնվելու վայրի մոտակա տեղամասում ու քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվածները ևս այս թվի մեջ են մտնում։ 

Այսպիսով փաստենք, որ Վահե Հակոբյանի այն պնդումը, թե 15 հազար զինվորականներ են բերվել Սյունիքի մարզ քվեարկության նպատակով, առնվազն չափազանցված է։ Սյունիքի մարզում քվեարկել է առավելագույնը 4700 զինծառայող։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ընտրություններ 2021Վահե Հակոբյան

Related Posts

4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը

15:49, 8 Դկտ, 2022

Վերջերս «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր մի հետաքննություն, որով ցույց էր տվել, թե ինչպես են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող...

ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների

13:44, 23 Նյմ, 2022

Այս հոդվածում հրապարակումից հետո տեղի է ունեցել փոփոխություն, որը շարադրված է աստղանիշի (*) ներքո:  Խմբագրվել  է նաև վերնագիրը:  Ամուլսարի ոսկու...

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Մանիպուլյատիվ «հանգամանքներ»` ընտրությունների գործընթացների վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ «հանգամանքներ»` ընտրությունների գործընթացների վերաբերյալ

18:00, 7 Հլս, 2021

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens