ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ոչ առանց մեղք անմեղը․ Մարգարյանի մասին Վանեցյանի հայտարարությունների հետքերով

14:25, 16 Հնս, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը հունիսի 15-ին Tert.am-ի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կաշկանդված չէ լինել մի ցուցակում, որը գլխավորող Արթուր Վանեցյանը ժամանակին պայքարում էր իր դեմ, նշել է, որ անձամբ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հստակ նշել է, որ ԱԱԾ-ն երբևէ չի հարուցել կամ քննել իր անձին վերաբերող որևէ գործ։ 

Ըստ Մարգարյանի՝ իր անունը շրջանառվել է քրեաիրավական որոշ գործեր առավել հնչեղ դարձնելու նպատակով։

«Միտումնավոր և մանիպուլյատիվ կերպով պարբերաբար շրջանառել են իմ անունը՝ ցանկանալով արատավորել բարի համբավս և տպավորություն ստեղծել, թե իրենց իսկ կողմից շատ հաճախ ուռճացված այդ գործերին առնչություն եմ ունեցել նաև ես»,- նշել է Մարգարյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» վերհիշեց, թե Տարոն Մարգարյանի հետ առնչվող ինչ գործեր են հարուցվել այս երեք տարվա ընթացքում։ 

Ի՞նչ էր ասել «Պատիվ ունեմ» դաշինքը ղեկավարող Արթուր Վանեցյանն օրեր առաջ

Արթուր Վանեցյանը դեռևս հունիսի 3-ին, հյուրընկալվելով Հանրային հեռուստաընկերությունում, հայտարարել էր, որ ԱԱԾ-ն Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված գործ չի քննել, իսկ գործ եղել է «Երևան» հիմնադրամի մասով, որի տնօրենը պատասխանատվություն կրել է։ «Հարուցվել է քրեական գործ, վերջինս վերականգնել է 1 մլրդ 800 մլն-ից ավելի գումար Երևանի համայնքային բյուջե, և համաձայն Քրեական օրենսգրքի՝ եթե վնասը վերականգնվում է, գործը կարճվել է։ Տարոն Մարգարյանն այս գործընթացում մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ երբևէ չի ունեցել»,- նշել էր Վանեցյանը՝ պնդելով, որ որևէ գումար չի յուրացվել։

Արդյո՞ք որևէ լումա յուրացվել էր «Երևան» հիմնադրամին առնչվող քրեական գործով 

«Երևան» հիմնադրամը հիմնադրվել է 2007 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ։ 2009 թվականին Երևանի քաղաքապետ դարձած Տարոն Մարգարյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Այն գործում էր Երևանի քաղաքապետարանի շենքում և փաստացի ղեկավարվում էր քաղաքապետարանի կողմից։ 

2018 թ. հունիսի 13-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք՝ կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, պարտադրել են քաղաքացիներին «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է։

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:  

Քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին: 

Ի՞նչ առնչություն ուներ «Երևան» հիմնադրամի գործի հետ Տարոն Մարգարյանը 

2018 թ. սեպտեմբերի 20-ին Արթուր Վանեցյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն ուներ վկայի կարգավիճակ։ 

Վանեցյանը նշել էր, որ Տարոն Մարգարյանն ընդունել է ի հայտ եկած որոշակի խախտումներ։ «Մոտավորապես, վերականգնման ենթակա է 1 մլրդ 820 մլն դրամ, որը ֆինանսների համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատվել է, այդ գումարները պետք է վերականգնվեն պետբյուջե: «Երևան» հիմնադրամի տնօրենը համաձայնությունը տվել է այդ գումարները վերականգնելու համար»,- ասել էր ԱԱԾ նախկին պետը՝ նշելով, որ գումարների մի մասը յուրացվել էր։

Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցվել էր իր ունեցվածքին առնչվող մեկ քրեական գործ

2018 թ. հոկտեմբերի 16-ին արդեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված մեկ քրեական գործ։ «Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։ Այդ ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է»,- նշել էր Վանեցյանը։ Նույն օրը նա շեշտել էր, որ հակված չէ «մարդկանց տանել-նստեցնել, լցնել բերդերը»։ «Եթե մարդը ֆինանսական չարաշահում է թույլ տվել և պատրաստ է գումարը վերականգնել, կարծում եմ՝ ավելի արդյունավետ է, որ այս գումարները վերականգնվեն պետբյուջե»,- ասել էր Վանեցյանը։ 

Ի դեպ, նշենք, որ լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին այն հարցին, թե որտեղի՞ց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին այդքան հարստություն, եթե ամսական մոտ 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում ու պնդում, որ եկամուտի այլ աղբյուր չունի: 

Թեև ժամանակին ԱԱԾ-ին այդպես էլ չհաջողվեց Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ քրգործին ընթացք տալ, սակայն լրատվամիջոցները ներկայացրել էին Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցի, նրա տեղակալների, օգնականների ու փոխկապակցված անձանց հետ կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմաթիվ դեպքեր։ 

Նշենք նաև, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից գրեթե երեք տարի անց՝  2021-ի փետրվարի 18-ին, Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Այսպիսով, թեև անձամբ Տարոն Մարգարյանն ԱԱԾ-ի կողմից քննվող գործերում չի ունեցել մեղադրյալի կարգավիճակ, այնուամենայնիվ, նրա ղեկավարած կառույցում՝ «Երևան» հիմնադրամում, հայտնաբերվել էին 1.8 միլիարդ դրամի չարաշահումներ: Ընդ որում, նշված չարաշահումների վերաբերյալ քրեական գործը, որում Մարգարյանն ունեցել է վկայի կարգավիճակ, դատարան չի հասել, այլ կարճվել է պատճառված վնասը վերականգնելու հիմքով:

Նելլի Լազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: «Երևան» հիմնադրամ«Պատիվ ունեմ» դաշինքԱրթուր ՎանեցյանՏարոն մարգարյան

Related Posts

Հանձնե՞լ, թե՞ պահել Արցախը․ Չախոյանի մանիպուլյացիան՝ Վանեցյանի խոսքերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Հանձնե՞լ, թե՞ պահել Արցախը․ Չախոյանի մանիպուլյացիան՝ Վանեցյանի խոսքերի վերաբերյալ

15:43, 13 Հլս, 2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հուլիսի 13-ին ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ տարբեր ժամանակներում արված...

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը

17:52, 21 Հնս, 2022

Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու...

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում
Սխալ

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում

17:09, 18 Մյս, 2022

Մայիսի 18-ին մի շարք լրատվամիջոցներ տարածեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, որտեղ վերջինս ասում է, թե նույն...

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»
Սխալ

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»

18:06, 26 Ապր, 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքել է լրագրող Կառլեն Ասլանյանի պնդումը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens