ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

AstraZeneca. պատվաստանյութի մասին միջազգային ուսումնասիրությունները

18:59, 13 Ապր, 2021

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում չեն դադարում իրարամերժ տեղեկություններ տարածվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի` հատկապես բրիտանա-շվեդական AstraZeneca-ի մասին:

Այս պատվաստանյութի վերաբերյալ տարածաշրջանում աղմուկը հատկապես սաստկացավ, երբ մարտի 19-ին Վրաստանում անաֆիլակտիկ շոկից (ծանր ալերգիկ ռեակցիա) մահացավ մի բուժքույր, որը պատվաստվել էր AstraZeneca-ով։ 

Համացանցում պարբերաբար լուրեր են տարածվում տարբեր երկրներում այս պատվաստանյութի արգելման և դրա կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, որոնք, սակայն, հաճախ չեն համապատասխանում իրականությանը։ 

Քանի որ Հայաստանը նույնպես ներկրել է AstraZeneca-ի պատվաստանյութի խմբաքանակ, և ապրիլի 13-ից արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե ինչ պատճառներով են ժամանակավորապես արգելել կիրառել այս պատվաստանյութը, և ինչ եզրակացությունների են հասել մասնագետներն այն ուսումնասիրելուց հետո:

 AstraZeneca-ի պատվաստանյութը

AstraZeneca-ի պատվաստանյութը (նաև Vaxzevria) ստեղծել են համանուն բրիտանա-շվեդական ընկերությունը և Օքֆսորդի համալսարանի գիտնականները: 

Պատվաստանյութը ստեղծելիս գիտնականները վերցրել են սովորական ադենավիրուսը, որը առաջացնում է հարբուխ շիմպանզեների մոտ, և դրան ավելացրել կորոնավիրուսի գենետիկ կոդից մասնիկ: Այն սկսել է կիրառվել 2020 թվականի վերջին և այս պահի դրությամբ գործածվել է 118 երկրում:

Ըստ 2021 թ. մարտի 25-ին ընկերության հրապարակած ուսումնասիրության (ԱՄՆ)՝  այն 76 տոկոսով արդյունավետ է սիմպտոմատիկ COVID-19-ի դեմ: Պատվաստվելու դեպքում այն 100 տոկոսով բացառում է, որ հիվանդությունը կանցնի ծայրահեղ ծանր վիճակով կամ հոսպիտալացման սուր անհրաժեշտություն կլինի:

Պատվաստանյութը 85 տոկոսով արդյունավետ է 65 տարեկան և դրանից բարձր տարիքի անձանց դեպքում՝ ընդդեմ սիմպտոմատիկ հիվանդության: 

AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառման ժամանակավոր կասեցումը

Մարտի սկզբին մի շարք երկրներում AstraZeneca-ի կիրառումը ժամանակավորապես կասեցվեց՝ դրա ընդունումից կարճ ժամանակ անց որոշների մոտ թրոմբերի առաջացման պատճառով։

Ավստրիայում մարտի 7-ին հայտարարվեց, որ պատվաստանյութի ընդունումից հետո 49-ամյա կին է մահացել արյան մակարդելիության սուր խանգարման արդյունքում, իսկ մեկ այլ՝ 35-ամյա անձի մոտ թրոմբ էր առաջացել թոքերում, բայց դեպքը մահացու չէր եղել: Մարտի 10-ին Դանիայում իշխանությունները հայտնեցին, որ պատվաստանյութի ընդունումից հետո մեկ անձի մոտ թրոմբ է առաջացել, և վերջինս մահացել է:

Պատվաստանյութի կիրառումը դադարեցվեց 18 երկրում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և այլ երկրներում:

Մարտի 18-ին Դեղերի եվրոպական գործակալությունն ուսումնասիրությունից հետո հայտարարեց, որ պատվաստանյութի օգտակարությունն ընդդեմ կորոնավիրուսի (որն ինքնին կարող է մահացու թրոմբոզի պատճառ դառնալ) գերազանցում է կողմնակի ազդեցության ռիսկը: Բացի այդ, ըստ ուսումնասիրության, պատվաստանյութն ուղղակիորեն կապված չէ այն ընդունողների մոտ թրոմբոզի աճի հետ:

Գործակալությունը նաև հայտնում էր, որ մարտի 16-ի դրությամբ Եվրոպայում AstraZeneca-ով պատվաստվել էր արդեն 20 միլիոն մարդ, սակայն թրոմբերի առաջացման միայն 25 դեպք է գրանցվել։ 

Մարտի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրեց սեփական հետաքննության արդյունքները: Ըստ դրա՝ AstraZeneca-ի պատվաստանյութը շարունակում է ունենալ վարակը կանխելու և մահերը կրճատելու հսկայական ներուժ, իսկ դրանով պատվաստվելը չի նպաստել թրոմբոզի տարածվածության ընդհանուր աճին։

«Թրոմբոէմբոլիայի հաճախ առաջացման մասին եղած տվյալները չեն գերազանցում այդպիսի պաթոլոգիական պայմանների առաջացման դեպքերի ակնկալվող քանակը: Դրանք կարող են առաջանալ նաև COVID-19 հիվանդության արդյունքում: Պատվաստումից հետո թրոմբոզի դեպքերը սպասվածից ցածր են»,- նշված է ԱՀԿ-ի եզրակացության մեջ:

Ինչ վերաբերում է Եվրոպայում արձանագրված դեպքերին, երբ թրոմբն առաջացել էր գլխուղեղում, ԱՀԿ-ն չէր հայտնաբերել որևէ կապ դրանց և պատվաստման միջև: 

Պատվաստանյութը կրկին օգտագործվում է

Դեղերի եվրոպական գործակալության հետազոտությունից հետո եվրոպական երկրների մեծ մասում պատվաստանյութի կիրառումը վերսկսվեց:

Գերմանիայում, օրինակ, որոշում է կայացվել, որ AstraZeneca-ով կթույլատրվի միայն 60-անց քաղաքացիների պատվաստումը: Մարտի 31-ին հենց այս պատվաստանյութի առաջին դեղաչափն է ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: 

Հյուսիսային Եվրոպայի երկրներում, սակայն, արձագանքը միանշանակ չէր: Ֆինլանդիայում, Շվեդիայում և Իսլանդիայում AstraZeneca-ի կիրառումը թույլատրվում է միայն մեծահասակների համար, իսկ Դանիայում և Նորվեգիայում այն չի կիրառվելու առնվազն մինչև ապրիլի կեսերը:

Ապրիլի 7-ին արդեն Դեղերի եվրոպական գործակալությունը հրապարակեց երկրորդ եզրակացությունը, ըստ որի՝ արյան թույլ թրոմբոցիտներով պայմանավորված արտասովոր մակարդուկները AstraZeneca-ի հազվադեպ կողմնակի ազդեցություններից են: Սակայն կազմակերպությունը վերահաստատում է, որ պատվաստանյութի օգտակարությունը գերազանցում է կողմնակի ազդեցությունից առաջացած բարդությունները: 

Պատվաստումից հետո թրոմբոզների առաջացման խնդիրը շարունակվում է ուսումնասիրվել գիտնականների կողմից:

Ինչ պատվաստանյութեր է ձեռք բերել Հայաստանը

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման նպատակով Առողջապահության նախարարությունը 2020 թ. սեպտեմբերին միացել է COVAX FACILITY նախաձեռնությանը, որը համակարգում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և այլ միջազգային կառույցներ: Հարթակի նպատակն է «COVID-19 պատվաստանյութերով ապահովել առավել կարիքավորներին՝ անկախ նրանից, թե ովքեր են և որտեղ են ապրում»:

AstraZeneca ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, Հայաստան է ներկրվել 2021 թ. մարտի 28-ին:

Ապրիլի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ավարտին է հասցվում ամերիկյան Novavax պատվաստանյութի ձեռքբերումը: Հայաստանը Չինաստանի կառավարության հետ ունի նախնական համաձայնություն՝ դոնորության շրջանակում Հայաստանին պատվաստանյութ տրամադրելու վերաբերյալ:

Բացի այդ, Հայաստանը երկկողմանի պայմանագրեր ունի ՌԴ-ի հետ, և արդեն իսկ կնքված պայմանագրի արդյունքում Հայաստան է բերվել Sputnik V  պատվաստանյութի 15 հազար դեղաչափ, որը նախատեսված է 7500 հոգու համար։ 

Առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ AstraZeneca-ի դեղաչափեր կարող են ստանալ միայն 65 և բարձր տարիքի քաղաքացիները, 55-ից բարձր բուժաշխատողները և քրոնիկ հիվանդները, ինչպես նաև սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները:

18-54 տարեկան բուժաշխատողները, ինչպես նաև մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները կստանան Sputnik V-ի դեղաչափեր:

Այսպիսով, թեև մարտի սկզբին մի շարք երկրներ ժամանակավորապես դադարեցրել էին AstraZeneca-ի կիրառումը, հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ պատվաստվածներից միայն չնչին մասի մոտ է առաջանում թրոմբոզ, և դրա օգտակարությունը գերազանցում է կողմնակի ազդեցությունից առաջացած բարդությունները: 

Լուսինե Ոսկանյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: AstraZenecaկորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութ

Related Posts

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ...

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

11:10, 29 Հնվ, 2022

Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, որը համարվում է վիրուսի ավելի հեշտ...

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ

18:28, 27 Հնվ, 2022

Կորոնավիրուսի Օմիկրոն ենթատեսակի ի հայտ գալուց հետո 2021 թվականի նոյեմբերին համավարակը նոր թափ առավ: Հիվանդության ընթացքը վերահսկելու համար Առողջապահության համաշխարհային...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens