ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Շուշիի մերձակայքից գտնված 2000 մարմինների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

19:26, 26 Նյմ, 2020

ՍԽԱԼ

Ռուսական Русская весна լրատվական պորտալը նոյեմբերի 25-ին գրել էր, որ ռուս խաղաղապահները զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման և փոխանակման աշխատանքների առաջին շաբաթում Շուշի քաղաքի մերձակայքում հայտնաբերել և երկու կողմին են փոխանցել ավելի քան 2000-ական դիակ։

Այս տեղեկությունն արագորեն տարածվեց հայկական լրատվական կայքերում՝ 168.am, panorama.am, mamul.am, lurer.com, armday.am և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել այս տեղեկության հավաստիությունը։

Քանի որ որոնողական աշխատանքներին ներգրավված է նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱՀ ԱԻՊԾ), Fip.am-ը կապ հաստատեց ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ նոյեմբերի 13-ից սկսված` զոհվածների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքների ընթացքում Շուշի քաղաքի մերձակայքից հայտնաբերվել է մոտ 200 հայ զինծառայողի դի, որոնցից մոտ 20 դին հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական կողմը։ «Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց խոսքը մոտ 200 զոհված զինծառայողի մարմինների մասին է»,- հայտնեց ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակը։

Վերջինիս խոսքով՝ մինչ այժմ գտնվել է մոտ 350 զոհված զինծառայողի դի, ինչի մասին նոյեմբերի 21-ին տեղեկացրել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ինչ վերաբերում է հնչեցված 2000 թվին, Հունան Թադևոսյանը հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ «2000 դիակի մասին խոսակցությունները բացարձակ ապատեղեկատվություն են»,- հայտնեց Թադևոսյանը։

Վերջինիս տեղեկացմամբ` այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները մի քանի այլ ուղղություններով։ «Այս պահին դրանք տեղափոխվել են Հադրութի շրջանի Տող գյուղ, Ասկերանի վերին ենթաշրջան՝ Ավետարանոց, Սղնախ, Մոշխմհատ։ Մատաղիսի և Թալիշի ուղղությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, քանի որ դրանք սկսվելուց մեկ օր անց կանգ էին առել ականի պայթյունի պատճառով։ Աշխատանքներ են տարվում նաև Քաշաթաղի շրջանում, Մարտունու շրջանի Զարդանաշեն, Շեխեր գյուղերի մերձակայքում և Կարմիր Շուկայի ներքևի հատվածներում»,- տեղեկացրեց Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակը։

Fip.am-ը կապ հաստատեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ։ Վերջինս հայտնեց, որ զոհերի մարմինների փոխանակման մասին տվյալներ տրամադրելու իրավասություն ԿՄԽԿ-ն չունի։ «Բացառության կարգով ԿՄԽԿ նախագահը ընդամենը մեկ անգամ է հայտարարել որևէ թվի մասին, երբ Մոսկվայում հայտարարեց 200 փոխանակված աճյունների մասին։ Այլ թիվ երբևէ չի հնչեցվել»,- հայտնեց Ամատունին։

Խոսքը ԿՄԽԿ-ի տնօրեն Փիթեր Մաուրերի կողմից Մոսկվայում արված հայտարարության մասին է, որով վերջինս հայտնել էր, որ նոյեմբերի 17-ի դրությամբ կողմերին է փոխանցվել 200 զոհվածի մարմին։

Այսպիսով, փաստենք, որ Русская весна պորտալում հրապարակված, այնուհետև հայկական լրատվական կայքերում տարածված տեղեկությունը, թե Շուշիի մերձակա տարածքներից հայտնաբերվել և կողմերին է փոխանցվել 2000-ական դի, չի համապատասխանում իրականությանը։

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԱՀ ԱԻՊԾՇուշի

Related Posts

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ
Չդասակարգված

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ

19:14, 24 Հլս, 2023

Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պաշտպանված է...

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է

14:46, 16 Նյմ, 2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին «ակնհայտ...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens