ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Լրատվամիջոցները սխալվել են․ «Վեոլիա ջուրը» ջրամատակարարման ժամերը չի կրճատում

15:58, 26 Սպտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով․ մամուլ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը սեպտեմբերի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով։

«Հայաստանում գործող օտարերկրյա ամենախայտառակ կազմակերպություններից մեկը՝ Վեոլիա Ջուր / Veolia Armenia-ն, ավետեց հայաստանցիներին ջրի մատակարարման սահմանափակման մասին: Դա սպասելի էր, քանզի անպատժելիությունը հենց այսօրինակ իրավիճակի է հանգեցնում»,- գրել էր նա։

Այս գրառումը տարածելուց բացի, սեպտեմբերի 26-ին արդեն հայկական լրատվամիջոցները՝ tert.am, news.am, yerkirmedia.am, հraparak.am, 24news.am, armtimes.com, mamul,am, asekose.am, 1lurer.com և այլն, տարածեցին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունը՝ վերնագրելով, որ հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով։

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է

ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որ հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։

«Ընկերությունը հայտնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 1 – 2021 թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում»,- պարզաբանել էր ընկերությունը։

Ըստ նրանց՝ կնքված պայմանագրի հիման վրա լիցենզիայի պահանջն է, որպեսզի օպերատորը տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին, հրապարակի գրաֆիկն առաջիկա ամիսների համար: 

Այսպիսով, հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով, մանիպուլյատիվ է, քանի որ փաստացի փոփոխություն տեղի չի ունեցել։ 

Նելլի Լազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: «Վեոլիա Ջուր»ջրամատակարարում

Related Posts

Ջուրն ու էլեկտրաէներգիան ՀՀԿ-ի օրոք
Պաշտոնական

Ջուրն ու էլեկտրաէներգիան ՀՀԿ-ի օրոք

14:24, 30 Նյմ, 2016

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ հանդես էր եկել հաշվետու զեկույցով։ Sut.am-ն արդեն անդրադարձել է...

Related Posts

Ջուրն ու էլեկտրաէներգիան ՀՀԿ-ի օրոք
Պաշտոնական

Ջուրն ու էլեկտրաէներգիան ՀՀԿ-ի օրոք

14:24, 30 Նյմ, 2016

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ հանդես էր եկել հաշվետու զեկույցով։ Sut.am-ն արդեն անդրադարձել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens