ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Աշակերտներին չեն պատվաստելու և թեստավորելու․ ապատեղեկատվության աղբյուրը «փորձառու» է

12:26, 18 Սպտ, 2020

ՍԽԱԼ

ԿԳՆ փոխնախարարները այցելել են մարզեր, հրամայել են, որ մինչև հոկտեմբերի վերջ բոլոր ուսուցիչներին և աշակերտներին ուղարկեն թեստավորման, հետո պատվաստման․ ՖԲ օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանը սեպտեմբերի 16-ին գրառում էր կատարել՝ պնդելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստվում է մինչև հոկտեմբերի վերջ բոլոր ուսուցիչներին և աշակերտներին նաև ստիպողաբար ուղարկել թեստավորման, որից հետո՝ պատվաստման։

«Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ԿԳՆ փոխնախարարները այցելել են մարզեր, գաղտնի հանդիպել դպրոցի տնօրենների հետ և նրանց հրամայել են, որ մինչև հոկտեմբեր ամսվա վերջ բոլոր ուսուցիչներին և աշակերտներին ինչպես կարող են՝ համոզելով, ստիպողաբար ուղարկեն թեստավորման և դրանից հետո պատվաստման, իսկ որ դպրոցից, եթե անգամ մեկ ուսուցիչ կամ աշակերտ, չի անցնի թեստավորում և չի պատվաստվի, դրա համար պատասխանատվության կենթարկվի դպրոցի տնօրենը և կհեռացվի աշխատանքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աննա Պետրոսյանը։

Գրառումը մեծ տարածում է ստացել։ Այն տարածվել է ավելի քան 800 անգամ։

ԿԳՄՍ-ից հերքում են

Fip.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հերքեց գրառման մեջ առկա պնդումները։ Նշեց, որ որևէ փոխնախարար չի այցելել մարզեր։ «Նման բան չկա, սուտ լուրեր են, որոնք մարդկանց ապակողմնորոշելու նպատակ ունեն»,- ասաց նա։

Կորոնավիրուսի դեմ լիցենզավորված պատվաստանյութ դեռևս չկա

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն այս տարվա սեպտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԱՀԿ-ն COVID-19-ի դեմ որևէ պատվաստանյութի օգտագործմանը հավանություն չի տա, քանի դեռ չի ապացուցվի դրա անվտանգությունը։

Իսկ մինչ ԱՀԿ-ն որևէ պատվաստանյութի օգտագործմանը հավանություն կտա, այն ձեռք բերելու համար երկրներն արդեն իսկ բանակցություններ են վարում, այդ թվում՝ նաև Հայաստանը։ Fip.am-ի հետ զրույցում ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ասել էր, որ այս պահին դիտարկում են բոլոր այն շուկաները, որտեղ վակցինան արտադրում են կամ դեռևս գտնվում է փորձարկումների փուլում, սակայն Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման հայտ չի ներկայացրել։

Բացի այդ, սեպտեմբերի 11-ին armeniasputnik.am-ի հետ զրույցում թեմային էր անդրադարձել նաև Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, որը նշել էր, որ այս պահին դեռ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, պայմանագիր չի կնքել պատվաստանյութեր գնելու համար։

Բացի այդ, Հայաստանում աշակերտների զանգվածային թեստավորում չի նախատեսվում։ Իսկ ուսուցիչների թեստավորումը սկսվել է դեռ օգոստոսից։ 

Ի դեպ նշենք, որ Աննա Պետրոսյանը, որը նախկինում հանդես էր գալիս Աննա Սանոյան անվամբ, oրեր առաջ ևս մեկ ապատեղեկատվություն էր տարածել։ Նա «Սեռական առողջության այբբենարան» կոչվող գրքից նկարներ էր հրապարակել՝ գրելով, որ այն «տարրական» դպրոցական դասագիրք է։ Բարձրացված աղմուկից հետո կեղծ լուրը  հերքվել էր. պարզվել է, որ դա 1999 թ. լույս տեսած գիրք էր։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ այս սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց է ներկայացնելու։ 

Նելլի Լազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Արայիկ ՀարությունյանԿԳՄՍկորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութ

Related Posts

«Պադավատապետության» դեմ պայքարի կասկածելի արդյունքը․ Արայիկ Հարությունյանը սխալվում է
Սխալ

«Պադավատապետության» դեմ պայքարի կասկածելի արդյունքը․ Արայիկ Հարությունյանը սխալվում է

16:34, 12 Հնս, 2023

2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ երկրում կտրուկ կրճատելու են ծառայողական ավտոմեքենաների թիվը։ Նույնիսկ եղան հայտարարություններ...

1402 դպրոցից 842-ը նորոգման կարիք ունեն. ինչ սկզբունքով են ընտրվել նորոգվող 300 դպրոցները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1402 դպրոցից 842-ը նորոգման կարիք ունեն. ինչ սկզբունքով են ընտրվել նորոգվող 300 դպրոցները

13:47, 28 Նյմ, 2022

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը (ՔՊ) Ազգային ժողովի հոկտեմբերի 25-ի նիստում, երբ քննարկվում էր Համաշխարհային բանկից վերցված վարկային միջոցներով 4 ավագ դպրոցների...

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը չի հնգապատկվել․ «Հրապարակը» կեղծում է
Սխալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը չի հնգապատկվել․ «Հրապարակը» կեղծում է

18:15, 6 Սպտ, 2022

«Հրապարակ» օրաթերթի առցանց կայքը սեպտեմբերի 2-ին «Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը հնգապատկվել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ կային...

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens