ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Քառօրյա պատերազմի վերաբերյալ հարցման մասին Սերժ Սարգսյանի պնդումը կեղծ է

16:15, 20 Օգս, 2020

ՍԽԱԼ

Հանրության ավելի քան 80 տոկոսն Ապրիլյան պատերազմը համարում էր հաղթանակ. Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները չէին պատասխանում հնչող բազմաթիվ մեղադրանքներին՝ քառօրյային սպառազինության, զենքերի որակի, դիզվառելիքի և սպայական կազմի աշխատանքի վերաբերյալ, նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ նման «ապատեղեկատվությունը կամ կեղծիքները» շրջանառվում էին նեղ շրջանակներում: 

«Մենք պարբերաբար իրականացնում էինք սոցիոլոգիական ուսումնասիրություններ, և այդ ուսումնասիրությունների արդյունքները մեզ համար գոհացուցիչ էին. մեր հանրության 80 տոկոսից ավելին համարում էր, որ դա հաղթանակ է»,- հայտարարեց Սարգսյանը: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել այդ շրջանում կառավարության կողմից պատվիրված հարցումները՝ հասկանալու, թե ինչպիսի՞նն էր հանրության կարծիքը Ապրիլյան պատերազմի և իշխանության՝ այդ օրերի գործողությունների մասին։

Կառավարությունը տարիներ շարունակ հանրության կարծիքը ճշտելու համար դիմում էր «Այ փի էս սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտին (ներկայում՝ «Բրեվիս»), որն էլ պարբերաբար պետական բյուջեի միջոցներով հարցումներ էր իրականացնում։ 

«Այ փի էս սի»-ի՝ 2016 թվականի տարբեր ամիսներին իրականացրած հարցումներում կան Ապրիլյան պատերազմին վերաբերող մի քանի հարցեր: Դրանցից որևէ մեկում, սակայն, Քառօրյա պատերազմի ավարտը հաղթական համարելու վերաբերյալ ո՛չ հարց կա, ո՛չ էլ պատասխան։ Մինչդեռ մյուս հարցերն անուղղակիորեն հակասում են Սերժ Սարգսյանի պնդմանը:

Այսպես, 2016-ի հունիսին անցկացված հարցման համաձայն՝ բնակչության շուրջ 56 տոկոսը համաձայն էր, որ Քառօրյա պատերազմից հետո ժողովրդի մոտ խորացել է երկրի ապագայի հանդեպ հիասթափության զգացումը: Իսկ հոկտեմբերի հարցման արդյունքներով՝ բնակչության 65 տոկոսը պատասխանել էր, որ պատերազմից հետո իր շրջապատում ավելացել է իշխանություններից բողոքողների թիվը:

Բացի այդ, 2016-ի հոկտեմբերին արված հարցմամբ՝ ռազմական ոլորտում որպես կառավարության ձեռքբերում ապրիլյան հաղթանակը նշել է հարցվածների միայն 9․4 տոկոսը: Հունիսին ապրիլյան հաղթանակը որպես կառավարության ձեռքբերում հարցվածները չէին նշել:

2017 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման արդյունքներով՝ հարցվածների 3․2 տոկոսն Ապրիլյան պատերազմը համարում էր կառավարության ամենաանարդյունավետ քայլը վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ պատերազմական և լարված իրավիճակը ռազմական ոլորտում կառավարության հիմնական բացթողում համարում էր 12 տոկոսը:

Այսպիսով, Սերժ Սարգսյանի պնդումը, թե ըստ իրենց իրականացրած հարցումների հասարակության 80 տոկոսը համարում էր, որ պատերազմում Հայաստանը հաղթել է, կեղծ է և չի համապատասխանում տվյալ ժամանակահատվածում իրականացված հարցումների բովանդակությանը:

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ապրիլյան պատերազմՍերժ Սարգսյանքառօրյա պատերազմ

Related Posts

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է

17:49, 3 Փտր, 2022

Օրեր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց էր տվել, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել...

Սերժ Սարգսյանը սխալվում է․ ապրիլյանի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ն Ստեփանակերտ հասել էր
Սխալ

Սերժ Սարգսյանը սխալվում է․ ապրիլյանի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ-ն Ստեփանակերտ հասել էր

15:17, 19 Օգս, 2020

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2016 թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ...

Վոլինկինի հայտարարությունը հակասում է փաստերին
Պաշտոնական

Վոլինկինի հայտարարությունը հակասում է փաստերին

13:56, 13 Սպտ, 2017

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մեկնաբանելով հայ-չինական ռազմական համագործակցությունը, անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության Ազգային ժողով ներկայացրած...

ՀՅԴ-ում քառօրյա պատերազմը հաղթել են, այն էլ ռուսական ռեսուրսով
Պաշտոնական

ՀՅԴ-ում քառօրյա պատերազմը հաղթել են, այն էլ ռուսական ռեսուրսով

17:08, 12 Սպտ, 2017

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթել է ռուսական ռեսուրսի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens