ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Հայաստանը չի կարող ընդունել 20 մլրդ դոլարի ներդրում․ Ծառուկյանի հայտարարության հետքերով

18:20, 12 Հլս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Փաշինյանին հարցրեք, Ջավադյանին հարցրեք․ Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովում հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման  ժամանակ ելույթ էր  ունեցել  նաև Ծառուկյանը։

Ի թիվս այլ հայտարարությունների, Ծառուկյանը իշխանություններին մեղադրել էր ներդրումային ծրագրերի հանդեպ անտարբերության և դրանք անպատասխան թողնելու մեջ։ «Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Փաշինյանին հարցրեք, Ջավադյանին հարցրեք, որ 1 տոկոսով, 10 տարով, առաջին երկու տարին մայր գումար չվճարելու պայմանով, որ տնտեսական հեղափոխություն զարգանա, որ տնտեսական հեղափոխություն լինի»,- հայտարարել էր Ծառուկյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ի՞նչ ներդրումային ծրագրի մասին էր խոսքը և ի՞նչն էր խոչընդոտել դրա իրականացմանը։

Խոշոր ներդրումն ու օրենքը՝ հակասության մեջ

Կառավարությունից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի ելույթում հիշատակված ներդրումների համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք։ Իսկ պետական երաշխիքը համարվում է պետական (այս դեպքում՝ կառավարության․ — խմբ․) պարտքի բաղկացուցիչ։

«Պետական պարտքի» մասին օրենքի համաձայն՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է։ Ներդրումային ծրագրերը համարվում են կառավարության պարտք։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի սահմանային շեմ է սահմանված ՀՆԱ-ի 60 տոկոսը։

Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ՝ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։ 

Սակայն տեսնենք, թե ինչ կլիներ, եթե կառավարությունը հավանություն տար այս ծրագրին։ Այդ դեպքում․

  1. 20 մլրդ դոլարի պետական երաշխիքի տրամադրման դեպքում կառավարության պարտքը կդառնար 20+6․8=26․8 մլրդ դոլար։ Տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։

  2. Այս ներդրումների (փոխառությունների) սպասարկման և մարման գծով որևէ խնդիր ի հայտ գալու դեպքում դրանց սպասարկման և մարման բեռն ուղղակիորեն ընկնելու էր պետական բյուջեի վրա:

  3. Կսահմանափակվեին պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման հնարավորությունները, և վտանգի տակ կհայտնվեին ընթացիկ ներդրումային վարկային ծրագրերը:   

  4. Ցանկացած անցանկալի զարգացման պարագայում պարտքի հետագա սպասարկումն իրականացվելու էր հարկատուների հաշվին։

Այլ կերպ ասած՝ այն ներդրումային ծրագրերը, որոնց պետական երաշխիքի տրամադրման դեպքում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է «Պետական պարտքի մասին» օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը (60 տոկոս), ոչ միայն ռիսկային են, այլ նաև հակասում են օրենքին, ուստի և ենթակա չեն քննարկման։

Կառավարությունից Fip.am-ին տեղեկացրեցին նաև, որ նման առաջարկներ Հայաստանի Հանրապետությունը հաճախ է ստանում, և որոշումների կայացման հիմքում ընկած է բացառապես «Պետական պարտքի մասին» օրենքը։

Գագիկ Ծառուկյանի ելույթի այլ խնդրահարույց և իրականությանը չհամապատասխանող կետերին կարող եք ծանոթանալ այս հոդվածում։  

Սևադա Ղազարյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Ազգային ժողովԳագիկ Ծառուկյաններդրումներ

Related Posts

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի

17:33, 30 Նյմ, 2023

Յուրաքանչյուր տարի պետական գերատեսչությունները հաջորդ տարվա բյուջեն ծրագրելիս կազմում են նաև այդ տարվա համար նախատեսված գնումների պլանը, համաձայն որի՝ նշում...

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել
Չդասակարգված

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել

19:50, 4 Մյս, 2023

Ազգային ժողովում մայիսի 3-ին կառավարություն հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Մարիա Կարապետյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարցրեց, թե ապրիլի 23-ին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens