ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Դաշնակցության երկակի մոտեցումը քաղբանտարկյալների հարցին

14:06, 8 Հնս, 2017

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Ներկաները հարցրել են Ռուստամյանին՝ ընդունում են արդյո՞ք դաշնակցականները, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մասնավորապես Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը։

Պատասխանելով հարցին՝ Ռուստամյանը սկսել է բացատրել «քաղբանտարկյալ» հասկացությունը՝ ասելով «քաղբանտարկյալը այն անձն է, որի արարքը որևէ աղերս չունի քրեական օրենսգրքի հետ»։

Ներկաներին սակայն չի գոհացրել այդ հայտարարությունը։ Արդյունքում Ռուստամյանին ասացին «ղալաթ ես արել»՝ անվանելով «չաթլախ»։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ դաշնակցական պատգամավորը հրապարակայնորեն մերժում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը։ Դեռ նախորդ տարի ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին, թե արդյո՞ք Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, Ռուստամյանը շտապել է պատասխանել՝ «Ոչ», — հավելելով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են միայն դաշնակցականները 1990-ականներին, իսկ ահա իրենցից հետո այլևս որևէ քաղբանտարկյալ չի եղել։

Ստացվում է, եթե հիմք ընդունենք Ռուստամյանի այն չափորոշիչը, որ քաղբանտարկյալ չի կարող համարվել այն անձը ում արարքը, այնուամենայնիվ, աղերսվում է քրեական օրենսգրքի հետ՝ կարելի է պնդել, որ 90-ականներին դաշնակցականները եղել են ոչ թե քաղբանտարկյալներ, այլ սովորական հանցագործներ։

Փորձենք հիշել Արմեն Ռուստամյանի վկայակոչած 1990-ականների գործերը:

Դրոյի գործ

Մեղադրական եզրակացության մեջ, որի գլխավոր մեղադրյալներից մեկը եղել է ՀՅԴ  բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը գրված է․ «ՀՅԴ անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, ՀՅԴ կուսակցական գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած առանձին անձանց վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու, ինչպես նաև անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու և թմրաբիզնեսով զբաղվելու նպատակով մեղադրյալներ Հրանտ Մարգարյանն ու Արսեն Արծրունին 1992թ. դեկտեմբերին ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծել են «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույց՝ կայուն զինված բանդա, որի անդամները գաղտնի հետապնդել և հավաքագրել են մարդկանց…»։ «Հ.Մարգարյանը 1991թ. սկզբին ձեռք է բերել և օգտագործել Ալեքսանդր Գուրգենի Թովմասյանի անվամբ լրացված,սակայն իր լուսանկարով պատրաստված թիվ 7 ԺԳ 626353 խորհրդային կեղծ անձնագիրը, որից բացի, 1993թ. ապրիլի 21-ին՝ իր լուսանկարով, սակայն Ասատուր Պարգեւի Մելոյանի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու թիվ 42 նո. 0058378 արտասահմանյան կեղծ անձնագիրը»։

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ ՀՅԴ ներսում գործած «Դրո» ահաբեկչական կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը՝ Նունե Մարուքյանը, իսկ 1994թ. մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։

Հրանտ Մարգարյանը «Դրո» գործի շրջանակներում դատապարտվել է, սակայն 1998 թվականի հայտնի դեպքերից հետո մի քանի գործիչների հետ միասին ազատ է արձակվել։ Իսկ ահա այս գործով անցնող մյուս հիմնական մեղադրյալներ՝ Արսեն Արծրունին և Արմենակ Մնջոյանը, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման, շարունակում են իրենց պատիժը կրել մինչ օրս։

31-ի գործ

1995թ. հուլիսի 29-ին Ազգային անվտանգությունը տարածել էր հայտարարություն՝

«ԱԱ և ՆԳ նախարարությունների համապատասխան ծառայությունների համատեղ գործողությունների ընթացքում 1995թ հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Երևանում վնասազերծվել է հանցավոր ահաբեկչական խումբ, որը ծրագրել էր հուլիսի 29-ին ԱԺ կրկնական ընտրությունների օրը  իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ երկրի հայտնի քաղաքական գործիչների դեմ… Ահաբեկիչները ձերբակալման պահին ցույց են տվել զինված դիմադրություն։ Շուրջ տասը րոպե տևած փոխհրաձգության արդյունքում ՆԳՆ զինծառայողների շարքում կան վիրավորներ։ Առայժմ ձերբակալված է ահաբեկչական խմբի 9 անդամ, որոնց թվում ՀՅԴ բյուրոյի անդամներ։ Խմբի ևս մի քանի անդամներ գտնվում են հետախուզման մեջ» (ՆԳՆ երկու աշխատակից այդ օրը ստացած վնասվածքներից մահացել էր)։

Նշենք, որ Արմեն Ռուստամյանը «քաղբանտարկյալ» էր դարձել հենց «31»-ի գործի շրջանակներում՝ իշխանությունը բռնի տապալելու կոչեր հնչեցնելու, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար։

Ավելին, Ռուստամյանն անգամ մասամբ ընդունել է իր դեմ առաջադրված մեղադրանքը՝ տարիներ անց ասելով․ «Ես չեմ էլ արդարացել, համարել եմ, որ պայքարել եմ իշխանությունների դեմ, կոչեր եմ արել։ Այդ պայքարի համար, առնվազն՝ կոչերի համար նախատեսված է եղել պատիժ»։

Հ․Գ.  31-ի գործը բացահայտել և ամբողջ քննությունը համակարգել է անձամբ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը, մարդ ում ղեկավարած կուսակցության հետ այսօր Դաշնակցությունը կոալիցիա է կազմել և պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: 31-ի գործազատազրկումԱրմեն ՌուստամյանԳևորգ ՍաֆարյանԴաշնակցությունԴրոյի գործԹոփ-1Ժիրայր ՍեֆիլյանՀՅԴՎարդգես ԳասպարիքաղբանտարկյալՔերոբ

Related Posts

Մակրոնին վերագրվող հայտարարությունը պաշտոնական չէ․ ՀՅԴ հաղորդագրության հետքերով
Առանց վճռի

Մակրոնին վերագրվող հայտարարությունը պաշտոնական չէ․ ՀՅԴ հաղորդագրության հետքերով

18:26, 29 Հնս, 2023

«Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրում, քան նույնիսկ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ...

ՀԱՊԿ-ը «բոլոր միջոցներով» ՀՀ-ին օժանդակելու պատրաստակամություն չի հայտնել. Ռուստամյանը սխալվում է
Սխալ

ՀԱՊԿ-ը «բոլոր միջոցներով» ՀՀ-ին օժանդակելու պատրաստակամություն չի հայտնել. Ռուստամյանը սխալվում է

12:14, 17 Մյս, 2023

Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ն պատրաստ...

Կարգավիճակ, շրջաններ, հանրաքվեի պայմաններ. ի՞նչ մանիպուլացրին Ռուստամյանը և Փաշինյանը ԼՂ բանակցությունների մասին
Մանիպուլյատիվ

Կարգավիճակ, շրջաններ, հանրաքվեի պայմաններ. ի՞նչ մանիպուլացրին Ռուստամյանը և Փաշինյանը ԼՂ բանակցությունների մասին

18:47, 25 Օգս, 2021

Ազգային ժողովում օգոստոսի 24-ին կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ տարվող բանակցությունների...

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens