Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
2012-ին Լոնդոնում կորոնավիրուս չեն «բեմադրել»․ սոցցանցերի դավադրության տեսությունների հետքերով - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

2012-ին Լոնդոնում կորոնավիրուս չեն «բեմադրել»․ սոցցանցերի դավադրության տեսությունների հետքերով

16:23, 5 Հնս, 2020

ՖԵՅՔ

Լոնդոնում 2012-ի Օլիմպիական խաղերի ժամանակ բեմադրվել է Covid-19-ի սցենարը․ սոցիալական ցանցեր

Սոցցանցերում վերջին օրերին տարածվում են 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից լուսանկարներ, որոնց կից նշվում է, թե դրանցում բեմադրված է Covid-19 համավարակը, ինչն էլ, իր հերթին, «ապացուցում է» այս վարակի արհեստածին լինելը։  

Լուսանկարները նույն պնդումով տարածվում են նաև Ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Հունիսի 2-ին Armine Araqelyan անունով օգտատերը, օրինակ, գրառում է արել այս թեմայով. «…Հարթակում բազմաթիվ հիվանդանոցի մահճակալներ են ու հիվանդ երեխաներ, որոնց վախեցնում է սատանան: Նաև պատկերավոր ցույց է տրված վիրուսի այն մոդելը, որն այսօր ներկայացվում է որպես կորոնավիրուս: Հիմա՞ էլ կպնդեք կորոնավիրուսի բնական տարածումը աշխարհում, իսկ որտեղից հայտնվեց 2012 թ․֊ին Covid-19-ի սցենարը Լոնդոնում»։ Օգտատիրոջ գրառումը բավական մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում։

Տարածվող հրապարակումներում Մեծ Բրիտանիան «ներկայացվում է» որպես կորոնավիրուսի նոր հնարավոր կազմակերպիչ, սակայն սա դավադրության նոր տեսությունների շարքից է։ 

Աղբյուրը, անհեթեթ համեմատություններ կորոնավիրուսի հետ

Օգտատերն իր հրապարակման մեկնաբանություններում տեղադրել է ռուսալեզու տեսանյութի հղում` «Պանդեմիայի սցենարը. 2012 թ. Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացումը» (Сценарий пандемии- открытие Олимпийских Игр-2012 Лондоне) վերնագրով։ Տեսանյութը Յութուբում տեղադրել է Just a car անունով օգտատերը 2020 թ. ապրիլի 23-ին, և այն արդեն շուրջ 50 հազար դիտում ունի։ Տեսանյութում 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի այն հատվածն է, որտեղ, իբրև, բեմադրվել էր համավարակի տեսարանը։ շ

Սակայն նույն բովանդակությամբ տասնյակ հրապարակումներ կան սոցցանցերի այլ հարթակներում ևս՝ հարյուր հազարավոր դիտումներով։

Եթե դավադրության տեսությունների մյուս օրինակները, որպես կանոն, պարունակում են իրական տարրեր՝ նենգափոխված կամ  կոնտեքստից կտրված, ապա սոցցանցերում տարածվող համեմատությունները՝ այս բեմադրության և կորոնավիրուսի համավարակի միջև, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Օրինակ՝ բեմում տեղադրված ատրակցիոնը համեմատում են 5G աշտարակի հետ, իսկ հեքիաթի չար հերոսներին, որոնք հայտվում են գիշերը, կորոնավիրուսի հետ, և այդպես շարունակ։

Բեմադրությունն իրականում

Քննարկման առարկա բեմադրության ռեժիսորը Դաննի Բոյլն էր, նպատակը՝ ներկայացնել Բրիտանիայում և բրիտանացիների կյանքում երկրի գլխավոր առողջապահական մարմնի՝ Ազգային առողջապահական ծառայության դերը, մասնավորապես՝ Great Ormond Street Hospital-ի (GOSH), որը, ստեղծվելով 1948 թվականին, փրկել է միլիոնավոր երեխաների կյանքեր։ Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ, առհասարակ, ընդունված է ներկայացնել հյուրընկալող երկրի պատմությանը և մշակութային առանձնահատկություններին բնորոշ բեմադրություններ։

Բեմադրության մասնակիցների մեծ մասը հենց GOSH-ի աշխատակիցներն ու պացիենտներն են։ Երեխաների համար հեքիաթ է կարդում «Հարրի Փոթերի» հեղինակը, և ասվում է, որ հեքիաթները, որ կարդում են երեխաները քնելուց մի քանի րոպե առաջ, դառնում են իրական։ Չար և բարի հերոսները, որոնք հայտնվում են բեմում, ոչ թե կորոնավիրուսի կամ որևէ այլ վարակի տարածման պատկերն են, այլ բրիտանական մշակույթի առանձին մասեր, որոնք հեղինակը անհրաժեշտ էր գտել ներկայացնել աշխարհին։

Բեմադրությունը 2012-ին ևս միանշանակ չէր ընդունվել, սակայն այն ժամանակ քննադատների հիմնական խնդիրը ոչ թե դրանում «թաքնված ենթատեքստն» էր, այլ Ազգային առողջապահական ծառայության դերի անհարկի մեծացումը։

Այսպիսով, 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բեմադրությունը որևէ կերպ չի արտահայտում կորոնավիրուսի տարածման «սցենարը», իսկ սոցիալական ցանցերում տարածված հրապարակումները և մեկնաբանությունները մանիպուլյատիվ են և չեն համապատասխանում իրականությանը։

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԼոնդոնկորոնավիրուսՄեծ ԲրիտանիաՕլիմպիական խաղեր

Related Posts

կկ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ տեղեկատվական գրոհը ու միմյանց ուղղված մեղադրանքները

21:54, 18 Հլս, 2024

Լոնդոնի Բլենհեյմյան պալատում հունիսի 18-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքը տարին երկու անգամ է անցկացնում...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում

18:48, 11 Փտր, 2022

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է վերջին շրջանում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ և հետաքրքիր բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանցի փաստեր ստուգողներն...

Արմեն Սարգսյանը բրիտանական անձնագիր է ունեցել
Մանիպուլյատիվ

Արմեն Սարգսյանը բրիտանական անձնագիր է ունեցել

13:05, 8 Փտր, 2018

Ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի 4-րդ նախագահի իր թեկնածուին՝ նախկին վարչապետ, դեսպան, գործարար Արմեն Սարգսյանին։ Ներկայացվել էին...

Related Posts

կկ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ տեղեկատվական գրոհը ու միմյանց ուղղված մեղադրանքները

21:54, 18 Հլս, 2024

Լոնդոնի Բլենհեյմյան պալատում հունիսի 18-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքը տարին երկու անգամ է անցկացնում...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում

18:48, 11 Փտր, 2022

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է վերջին շրջանում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ և հետաքրքիր բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանցի փաստեր ստուգողներն...

Արմեն Սարգսյանը բրիտանական անձնագիր է ունեցել
Մանիպուլյատիվ

Արմեն Սարգսյանը բրիտանական անձնագիր է ունեցել

13:05, 8 Փտր, 2018

Ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի 4-րդ նախագահի իր թեկնածուին՝ նախկին վարչապետ, դեսպան, գործարար Արմեն Սարգսյանին։ Ներկայացվել էին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens