ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Daily Mail-ի մանիպուլյատիվ հոդվածը՝ կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերի մասին

18:46, 30 Մրտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Չինաստանում կորոնավիրուսից ապաքինված պացիենտների մինչև 14 տոկոսը կրկին դրական է թեստավորվել. Daily Mail

Բրիտանական Daily Mail-ը մարտի 26-ին «Չինաստանում կորոնավիրուսից ապաքինված պացիենտների մինչև 14 տոկոսը կրկին դրական է թեստավորվել. բժիշկները բացահայտում են» վերնագրով հոդված հրապարակեց, որում ասվում է, թե նոր տիպի կորոնավիրուսով վարակված և առողջացած հիվանդները կարող են վարակվել երկրորդ անգամ։ Ըստ հրապարակման՝ Չինաստանում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ապաքինված հիվանդների մի մասի՝ հետագայում արված թեստերի արդյունքները կրկին դրական են եղել։

Հոդվածում նշվում է, որ այս նորությունները սկսել են տարածվել հատկապես այն բանից հետո, երբ պարզվել է, որ Չինաստանը կանգնած է վիրուսի երկրորդ բռնկման վտանգի առաջ։ 

Daily Mail-ի հոդվածում տեղ գտած այս և այլ պնդումները, սակայն, մանիպուլյատիվ են և կարող են տարընթերցումների պատճառ դառնալ։

Մասնավորապես, բրիտանական պարբերականը թեման ներկայացնում է որոշակի վերապահումներով։ Հոդվածի սկզբում արդեն իսկ նշվում է, որ կրկին վարակվելու հավանականությունը ոչ այնքան 14, որքան 3-ից մինչև 14 տոկոս է, և ներկայացնում է դա որպես «բժիշկների բացահայտում», ինչը, սակայն, խիստ չափազանցված է։

Իրականում, երկրորդ անգամ վարակվածների «14 տոկոսի» մասին դեռ փետրվարի վերջին հայտարարել էին Չինաստանի Գուանդուն նահանգից։ Daily Mail-ը նույնպես հղում է անում նահանգի՝ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հայտարարությանը, սակայն առանց ժամկետները նշելու։ Կենտրոնի փոխտնօրեն Սոնգ Թին այն ժամանակ՝ փետրվարին, հայտնել էր, որ իրենց նահանգում ապաքինված հիվանդների 14 տոկոսի թեստը կրկին դրական արդյունք է ցույց տվել։ Ըստ նրա՝ այն ժամանակ հաստատված 1347 վարակակիրներից դուրս էին գրվել 841-ը։

Daily Mail-ը որոշ տեղեկություններ վերցրել է նաև չինական South China Morning Post-ի հրապարակումից, որտեղից էլ ստացել է «3 տոկոսը»՝ չնշելով, սակայն, որ դա վերաբերում է միայն մեկ հիվանդանոցում 147 պացիենտի հանձնած կրկնակի թեստի արդյունքներին։

Daily Mail-ը, այսպիսով, մի քանի առանձին դրվագներ է ամբողջացրել՝ ներկայացնելով դրանք իբրև ամբողջ Չինաստանին վերաբերող տվյալներ։ 

Բացի սա, հարկ է նշել, որ միջազգային առողջապահական կառույցները խուսափում են կորոնավիրուսով կրկնակի վարակվելու մասին գնահատականներ տալուց, քանի որ այն դեռ ամբողջապես ուսումնասիրված չէ, և շատ հարցեր դեռ չունեն պատասխաններ։ Մյուս կողմից՝ գնալով առավել արդիական են դառնում քննարկումները, որ կարող են սխալվել թեստերը։ Մասնավորապես, ըստ չինացի մասնագետների, թեստերի՝ կրկին դրական պատասխան տալը կապված է կա՛մ դրանց արդյունավետության, կա՛մ մարդու ֆիզիկական առանձնահատկությունների հետ։

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Daily Mailկորոնավիրուս

Related Posts

No Content Available

Related Posts

No Content Available
  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens