ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Արմնյուզը» և «5-րդ ալիքը» լիարժեքորեն չեն լուսաբանել ադրբեջանական քարոզչության շուրջ ստեղծված իրավիճակը

16:58, 3 Մրտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Փետրվարի 24-ին ռուսական Независимая газета հրատարակության կայքում հրապարակված «Սումգայիթյան ողբերգություն: Ինչպե՞ս սկսվեց և ինչպես եղավ» հոդվածը մեծ աղմուկ բարձրացրեց հայկական տեղեկատվական դաշտում։ Հոդվածի հեղինակը ադրբեջանցի Լև Ասկերովն էր, որը պնդում էր, թե Սումգայիթում հայերն են սկսել կոտորել ադրբեջանցիներին։ Հայկական կողմի կոշտ արձագանքից հետո թերթը ստիպված էր եղել հեռացնել հոդվածը։

Հայկական մեդիադաշտում, սակայն, այս հոդվածի շուրջ բարձրացած աղմուկը լուսաբանվեց ոչ լիարժեքորեն։

Մասնավորապես, «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները, անդրադառնալով թեմային, փետրվարի 26-ի իրենց գլխավոր լուրերի թողարկման ժամանակ հարցադրումներ հնչեցրեցին, թե ինչո՞ւ հայկական պետական ինստիտուտները, ինչպես նաև ռուսաստանյան հայ համայնքը չեն հակադարձել ադրբեջանական քարոզչությանը։   

«Արմնյուզ» հեռուստաընկերության լուրերի հաղորդավար Աբրահամ Գասպարյանն իր երեկոյան լուրերի թողարկմանը նշել էր. «Հայաստանում տեղեկատվական պատերազմի պատասխանատուները լռում են, քարոզչական վեկտորը դրսից կարծես դեպի ներս է ուղղվել, այդ պատերազմում ժամանակին բազմաթիվ հմտացած ֆեյքեր ունեինք, որոնք ժամանակին լուրջ խնդիր էին լուծում… առայժմ որևէ պաշտոնական արձագանք չկա մերոնցից»։ Նա նաև հավելել էր, որ կապ են հաստատել Արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից պատասխանել են, որ հետևողական են և արդյունքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։  

«5-րդ ալիքն» էլ նույն անհանգստությունն էր հայտնել իր լուրերի գլխավոր թողարկմանը՝ նշելով, որ 90-ականներից հետո լռած այդ ադրբեջանական քարոզչությունը հիմա, չգիտես ինչու, նորից ակտիվացել է։ Սումգայիթյան իրադարձություններին նվիրված փորձագետների քննարկումը լուսաբանող ռեպորտաժում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում էր, որ նախկինում ցանկացած նման հակահայկական քարոզչության փորձ լուրջ և փաստարկված հակաքարոզչության էր արժանանում։ Ըստ մյուս փորձագետների՝ քանի որ հիմա հայկական կողմից փաստարկված հակահարված չկա, Ադրբեջանի հակաքարոզչության համար աննախադեպ պարարտ հող է ստեղծվել։  

Ի՞նչ պատասխան քայլեր են արվել Սումգայիթյան ողբերգության մասին ադրբեջանական քարոզչական հոդվածի դեմ 

Հատկանշական է, սակայն, որ չնայած հայկական լրատվականների հնչեցրած այս մտահոգություններին, հայկական կողմը, այնուամենայնիվ, արձագանքել և քայլեր էր ձեռնարկել ի պատասխան ադրբեջանական քարոզչության։ Մասնավորապես, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել էր, որ «Նեզավիսիմայա գազետայում» սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն։

 «Այդ հրապարակման մեջ առկա է քրեական հոդվածների մեծ փունջ, ինչի հետ կապված ես դիմել եմ գլխավոր դատախազություն»,- մասնավորապես, հայտարարել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում։ Բացի սա, ռադիոընկերության գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը ևս արձագանքել էր «Նեզավիսիմայա գազետայի» հրապարակմանը։ «Որպես մի մարդ, որն անցել է Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի այդ ամբողջ սարսափի միջով, կարող եմ ասել, որ եթե կարող եք գումարով հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ուրեմն պարզապես սրիկաներ և ստահակներ եք»,- նշել էր Բաբայանը։

ՌԴ-ում Հայաստանի դեսպանի արձագանքից հետո «Նեզավիսիմայա գազետայի» խմբագրությունը հեռացրել էր վերոնշյալ՝ կեղծ տեղեկություններ պարունակող նյութը։ Այնուհետև՝ փետրվարի 26-ին, հրապարակել էր Օրբելի կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի պատասխան պարզաբանումը՝ «Խոջալու. Ճշմարտություն և հերյուրանք․ Բանավեճ Միխայիլ Աբաևի հետ»  (Ходжалу: правда и вымысел. Полемика с Михаилом Абаевым հոդվածը։ 

«Արմնյուզը» և «5-րդ ալիքը» հակաքարոզչության մասին տեղեկատվությունը մասամբ են մատուցել

Ի հեճուկս սրա, վերոնշյալ հեռուստաընկերությունները՝ «Արմնյուզն» ու «5-րդ ալիքը», արդեն փետրվարի 27-ի իրենց գլխավոր թողարկումներում խուսափել էին թեմայի շուրջ մանրամասն տեղեկատվություն տրամադրելուց։ Այսպես, «5-րդ ալիքը» կարճ տեղեկացրել էր, որ այդ օրը սումգայիթյան ջարդերի 32-րդ տարելիցն է, չխոսելով նախորդ օրվա բարձրացված հարցի զարգացումներից, իսկ «Արմնյուզը» թեմային անդրադարձել էր միայն փետրվարի 28-ին և նշել, որ իրենց հրապարակումից մեկ օր անց Մոսկվայում Հայաստանի դեսպանությունն արձագանքել է աղմկահարույց հոդվածին։ Ընդ որում՝ «Արմնյուզի» նյութում չէր նշվել, որ հոդվածը հեռացվել էր «Նեզավիսիմայա գազետայից»։

Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ հայկական այս երկու հեռուստաընկերությունները լիարժեքորեն չեն լուսաբանել սումգայիթյան ջարդերի վերաբերյալ ադրբեջանական քարոզչության շուրջ ծավալված զարգացումները, ինչի հետևանքով կարող էին ապակողմնորոշել իրեն հեռուստադիտողներին։

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ադրբեջանական քարոզչությունԱրմնյուզՀրանտ Մելիք-ՇահնազարյանՍումգայիթ

Հարակից հոդվածներ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛

19:20, 19 Հնվ, 2023

Ադրբեջանական faktyoxla.az կայքը հունվարի 11-ին «Ինչպես են «սովահար» և «չքավոր» ստեփանակերտցիներն ապրում «շրջափակման» պայմաններում» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող...

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
Սխալ

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

18:23, 17 Փտր, 2021

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ի տարբերություն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, միջազգային հանրությունը...

Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում

17:30, 2 Փտր, 2021

Վերջին շրջանում լրատվական կայքերում, սոցցանցերում հաճախ տարածվում են սենսացիոն, շոկային տեղեկություններ, որոնց աղբյուրը Mediaport տելեգրամյան ալիքն է։ Այս ալիքը թեև...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens