Մամուլն օրերս անդրադարձել էր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդուն պատկանող տարածքում ապօրինի կառուցապատման դեպքին։ Մի քանի ամիս առաջ էլ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ փոխկապակցված «Մեգա Թրեյդ» կազմակերպությունը շուրջ 5․5 միլիարդ դրամի պայմանագիր էր կնքել Պաշտպանության նախարարություն հետ։ Նախկին տարիների համեմատ, գործարար-պատգամավորների ու նրանց հետ կապված անձանց մասին աղմկահարույց պատմությունները կարծես թե քչացել են, սակայն չեմ վերջացել։
FIP.am-ը փորձել է հասկանալ, թե ինչ ընկալում ունեն մեր համաքաղաքացիները, արդյո՞ք հեղափոխությունից չորս տարի անց իշխանության մեջ գտնվող գործարարները կարողանում են վարչական լծակներն ի շահ իրենց բիզնեսների ծառայեցնել: