Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ավելացել են Արցախի շուրջ տեղեկատվական ու ոչ միայն տեղեկատվական սադրանքները: Մարտի 25-ին ադրբեջանցիները, խախտելով նոյեմբերի 9-ի զինադադարը, ներխուժեցին Արցախի՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածք: Մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Ադրբեջանն օգտվել է ուկրաինական պատերազմից։
FIP.am-ը փորձել է պարզել, թե ի՞նչ են այս ամենի մասին մտածում մեր համաքաղաքացիները և արդյո՞ք Արցախում իրավիճակի սրումը նրանք կապում են ռուս-ուկրաինական պատերազմի հետ։