Ուկրաինայում սկսված պատերազմի առիթով Առաջին ալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանը պարբերաբար հյուրընկալում է ռուսաստանցի քաղաքական գործիչների՝ նրանց հետ խոսելով ռուսերեն՝ առանց թարգմանության։ Մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը պահանջում է, որ հեռուստառադիոհաղորդումներում օտար լեզվով խոսքին զուգահեռ հայերեն թարգմանություն լինի։
Ի՞նչ գիտեն մեր քաղաքացիներն օրենքի այս պահանջի մասին եւ ինչ են մտածում նրանք Հանրայինի եթերից առանց թարգմանության հնչող օտար խոսքի մասին: