Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկում է չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանքի չափը տասնապատկել: Նրա կարծիքով, ներկայիս տույժը բավականաչափ խիստ չէ, և 200 հազար դրամ տուգանք վճարելը մարդկանց կստիպի մտածել՝ արդյո՞ք պետք է այդ աղբը թափել հանրային վայրերում, թե ոչ:
FIP.am-ը փորձել է հասկանալ, թե ինչ են այս ամենի մասին մտածում մեր համաքաղաքացիները, և արդյո՞ք նման խստացումները տեղին են և արդարացված: