Նոբելյան մրցանակի ամերիկահայ դափնեկիր Արդեմ Փաթափությանը հունիսի 14-ին Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի Պատմության թանգարանին:
Շատ լրատվամիջոցներ իրադարձությունը ներկայացնելիս չեն նշել, որ խոսքը կրկնօրինակի, այլ ոչ թե բնօրինակի մասին է:
FIP.am-ը փորձեց պարզել՝ որքանով են տեղյակ երևանցիները այս թանկարժեք նվերի հետ կապված մանրամասներից։