«Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am) օրերս անդրադարձել էր Aysor.am կայքին, որը, սխալ ներկայացնելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքերը, ապակողմնորոշել էր սեփական ընթերցողին։
Մեր հրապարակման մեջ տեղ էր գտել նաև տեղեկատվություն, համաձայն որի, Aysor.am կայքն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կայքը, արձագանքելով հրապարակմանը, պահանջել էր ներկայացնել Քոչարյանին պատկանելու մասին ապացույցներ կամ հերքել տեղեկությունը։
Հարկ ենք համարում նշել, որ նախկինում Aysor.am կայքը պատկանել է «Պանորամա էյէմ» ՍՊԸ-ին, որի համասեփականատեր ընդամենը մեկ ամիս առաջ դարձել էր Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Արմեն Թավադյանը: Մինչ այս գործարքը, սակայն, օգոստոսին Aysor.am-ը դուրս էր եկել ընկերության կազմից և այժմ հանդես է գալիս որպես առանձին իրավաբանական անձ։
Այսպիսով, մենք հերքում ենք այն տեղեկատվությունը, որ Aysor.am կայքը կապ ունի Քոչարյանի գրասենյակի հետ, ու ներողություն ենք խնդրում մեր ընթերցողից, ինչպես նաև Aysor.am կայքի խմբագրությունից։
Միաժամանակ հայտնում ենք, որ առաջիկայում «Փաստերի ստուգման հարթակը» հետաքննություն կներկայացնի Panorama.am և Aysor.am կայքերի սեփականատերերի և խմբագրական կազմերի վերաբերյալ։
Ռաֆայել Աֆրիկյան