Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից շատերը հայտարարում են համատարած կեղծիքների ու խախտումների բացակայության մասին:
SUT.am-ի թիմը որոշեց հավաքել խախտումների մասին վկայող տեսանյութերի մի համեստ ժողովածու: Հավաքել ենք, թե այլ լրատվամիջոցների արձանագրած խախտումները, թե ընտրական տեղամասերում դրված տեսախցիկների միջոցով մեր լրագրողների ու դիտորդների կողմից ֆիքսված խախտումները:
Նշենք, որ սա խախտումների մի փոքր ծավալն է: Մենք դեռևս չունենք բոլոր ընտրական տեղամասերի տեսախցիկների տեսանյութերը և կարողացել ենք ստանալ, ուսումնասիրել միմիայն դրանց մի փոքր մասը:
Այսպիսով՝
- Վերահսկվող և բաց քվեարկությունների մի ամբողջ բազմություն Գեղարքունիքի Զոլաքար գյուղում
Նույն Զոլաքարում տեղամասում միաժամանակ 55-60 հոգի է գտնվում, որոնց մի մասը վերահսկում է քվեախցիկները
- Նույն Զոլաքարի մեկ այլ տեղամասում քվեարկում են միանգամից 3 հոգով
- Քվեարկության գաղտնիության խախտում նաև Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում
- Վերահսկվող քվեարկություն (քվեարկության գաղտնիության խախտում) Տավուշի մարզի Սարի գյուղում
- Քվեարկության կարգի խախտում, ուղղորդումներ և գաղտնիության խախտում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
- Վերահսկվող քվեարկություն Տավուշի մարզի Այրում գյուղում
- Քվեարկության գաղտնիության խախտում և քվեախցիկների շուրջ այլ անձինք Տավուշի մարզի Կողբ գյուղում
- Արտաշատում այլ անձի փոխարեն քվեարկության վերածվող «օգնություն» ընտրողին
- Ճամբարակի տեղամասերից մեկի նախագահը մասնակցում է ՀՀԿ-ի քարոզարշավին
- Սևան քաղաքում քվեախցիկում երկուական ընտրող են (1:20)
- Ճամբարակում վստահված անձը մուտք է գործում քվեախցիկ (2:00): Սևանում անհայտ անձինք համատարած հսկում են այլ քաղաքացիների քվեարկությունը (2:55-ից), իսկ Ճամբարակում անհայտ անձը քվեախցիկի վերևից հետևում է ընտրողին և ասում, որ «լավ է արել», իսկ ոստիկանները՝ տեսնելով այս ամենը ոչ մի քայլ չեն ձեռնարկում (3:30-ից)
- Արտաշատում բաց քվեարկություններ, որոնք չեն արձանագրվում
- Վերահսկվող քվեարկություն և այլ խախտումներ Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում։
- «6-ի 2-րդը կընտրես»՝ ուղղորդում Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում
- Քվեախցիկի հետևում տեսախցիկ Երևանի Կենտրոն վարչական շրջանում
- Վստահված անձը «օգնել» և ուղղորդել է ընտրողին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
- Բաց քվեարկություն Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում
- Երևանի կենտրոնում խոչընդոտում են լրագրողի աշխատանքը
- Վերահսկվող քվեարկություններ Էջմիածնում
- Նույն Էջմիածնում չսահմանված նմուշի 104 քվեաթերթիկ «վավեր» են դարձվել
- Ճամբարակում քվեախցիկների հետևում դռներ, անցուդարձ, ոստիկաններ, բայց ոչ պատ (1:45-ից), իսկ դա արձանագրած «Ազատության» լրագրողի աշխատանքին խոչընդոտում են և հայհոյում (5:00-ից)
- Երևանի Արաբկիր վարչական շրջանում քվեախցիկի վերևում տեսախցիկ (1:05)