ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Հանրային հեռուստատեսության «աղավաղված թարգմանությունը»

18:07, 5 Ապր, 2017

Ապրիլի 3-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքը, լուրերի հիմնական Օրակարգի ժամը 21:00-ի թողարկման ընթացքում, լուսաբանելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականը ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ` աղավաղել է առաքելության ղեկավար Յան Պետերսենի գնահատականը:

Հեռուստաալիքն անդրադառնալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հայտարարության միայն դրական կողմերին և բաց թողնելով քննադատական հատվածները` ուղիղ մեջբերում է կատարել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենից: Մասնավորապես, Հանրային հեռուստատեսության թարգմանության համաձայն՝ Պետերսենը երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ բոլոր դիտարկում-նկատառումներն այս անգամ հաշվի էին առել: Այս ընտրություններում իրավիճակը բարելավվել է քվեարկության գաղտնիության առումով: Սա պետք է ընդգծել, քանի որ լուծվել է նախկինում եղած քվեներ գնելու խնդիրը»:

Մինչդեռ, իրականում Յան Պետերսենը նշել է. «Նախնական զեկույցը… պարունակում է դրական և բացասական էլեմենտներ և ես կարծում եմ, որ իմ գործընկերներն արդեն շատ լավ նկարագրեցին մեր մտահոգությունները: Կարիք չկա, որ ես մանրամասն կենտրոնանամ դրանց վրա: Ես պարզապես կցանկանայի շեշտել մի քանի կետ:

Դրանցից մեկը քվեարկության գաղտնիությունն է և ընտրակաշառքի խնդիրը: Մենք տեսնում ենք, որ այս ընտրություններին քվեարկության գաղտնիության հարցում իրավիճակը բարելավվել է և ես շեշտում եմ սա, քանի որ դա առաջին քայլն է ձայներ գնելու վաղեմի փորձը փոխելու ուղղությամբ: Խոսքը վերաբերում է ընտրակաշառքներին, ընտրողների վրա ճնշումներին․ այս հարցերը մեծ կարևորություն ունեն մեր օրակարգում: Եվ դուք կտեսնեք մեր նախնական եզրակացության մեջ «վստահության բացակայություն» արտահայտությունը հանդիպում է բավականին հաճախ, ինչը նշանակում է, որ սա մի բան է, որով պետք է զբաղվել»:

Ընդ որում, Հ1-ի հաղորդման ընթացքում նույնիսկ կարելի է հետևի ֆոնին լսել Պետերսենի հայտարարության անգլերեն տեքստը, որը հստակ չի համապատասխանում Օրակարգի թարգմանությանը: Բնականաբար, սա պատահականություն չէ, այլ մտադրված քարոզչական քայլ է, որը նպատակ է հետապնդում հանրությունից թաքցնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական գնահատականն ու քննադատական դիտարկումները հանրության լայն շերտերից: Մինչդեռ, հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է պահպանել չեզոքություն և պարզապես տեղեկատվություն հաղորդել ՀՀ քաղաքացիներին, որոնց գրպանից վճարվող հարկերի շնորհիվ էլ պահպանում է իր գոյությունը:

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: #armvote17ArmElections2017H1Jan PetersonOSCE ODIHRPublic TVБДИПЧ/ОБСЕновостипарламентские выборыПервый канал АрмениипереводЯн ПетерсенԱԺ ընտրություններ 2017ԵԱՀԿ ԺՀՄԻԳընտրություններլուրերհ1Հայաստանի հանրային հեռուստաալիքՀայաստանի հանրային հեռուստատեսությունՅան ՊետերսենՕրակարգ

Related Posts

«Լուրերը» սխալ է ներկայացրել արցախյան բարբառը ու ներողություն խնդրել
Սխալ

«Լուրերը» սխալ է ներկայացրել արցախյան բարբառը ու ներողություն խնդրել

19:17, 6 Հնս, 2024

Հունիսի 5-ին հիմնական թողարկման ընթացքում Հանրային հեռուստաընկերության «Լուրերը» հրապարակել էր ՀՀ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունը, որի ընթացքում անձանց միջև երկխոսությունն իմաստային...

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ
Մանիպուլյատիվ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ

11:38, 15 Մրտ, 2024

Մարտի 12-ին հրավիրած ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և «Սիվիլնեթի» համատեղ հետաքննության մասին,...

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները

14:54, 19 Սպտ, 2023

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որի արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին ու ավագանու կազմ անցան թվով 5 քաղաքական...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens