Ինչպես հայտնի է, մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպում էր նախատեսված նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հանդիպումը, սակայն, տեղի չէր ունեցել Մեդվեդևի գրիպով հիվանդ լինելու պատճառով։
Մեդվեդևի հիվանդության մասին կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Համաճարակային իրավիճակը ﬔզ մոտ, կարծես թե, նահանջում է, բայց աﬔն դեպքում դեռ լուրջ է։ Դﬕտրի Անատոլևիչին չկարողացանք զերծ պահել հիվանդանալուց»,- մասնավորապես, ասել էր Պուտինը։
Մեկ օր անց, սակայն, Մեդվեևը ապաքինվեց և կարողացավ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։
Մեդվեդևի հիվանդանալու մասին լուրերի ալիքն այնքան մեծ էր ու առատ, որ թեման, փաստորեն արդիական է նաև այսօր։ Մասնավորապես, մարտի 23-ին Մեդվեդևին կառավարությունում նույնիսկ շնորհավորեցին ապաքինվելու կապակցությամբ, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետն ի միջի այլոց ասաց, որ չի էլ հիվանդացել։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ «հիվանդանում» են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ։ Դեռ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ երևանյան նստաշրջանն անցել էր առանց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի։ Պատճառն այն էր, որ վերջինս իբր հիվանդ էր, այնինչ նույն օրը նա աշխատանքային հանդիպումներ էր անցկացնում Աստանայում։