ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Ադրբեջանական քարոզչամիջոցի կեղծիքը․ Եվրոպական հանձնաժողովի կայքում նման հաղորդագրություն չի հրապարակվել

Nane Manasyan Nane Manasyan
11:35, 5 Օգս, 2025

ՖԵՅՔ

Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներից Haqqin.az-ը հուլիսի 28-ին հրապարկված նյութում պնդել է, թե Եվրոպական հանձնաժողովի կայքը հրապարակել, ապա արագ հեռացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննադատող մի հաղորդագրություն։ 

Բաքվի քարոզչամեքենայի կողմից համակարգվող ռեսուրսն իբրև ապացույց մի նկար է կցել՝ պնդելով, թե այն Եվրոպական հանձնաժողովի կայքից հեռացված էկրանապատկերն է։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հատուկ գործիքների միջոցով ուսումնասիրել է էկրանապատկերն ու քարոզչական ռեսուրսի պնդումները և պարզել՝ ադրբեջանական կայքում հրապարակված հաղորդագրությունը կեղծ է։ 

Միևնույն ժամանակ Fip.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակությանը՝ պարզելու, արդյոք նման հաղորդագրություն հրապարակվել է։ Սակայն Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հերքել են տեղեկությունը՝ նշելով․ «Եվրոպական հանձնաժողովի կայքում նման հոդված չի հրապարակվել»։

Ի՞նչ է ասում Haqqin.az-ի մտացածին հաղորդագրությունը  

Այսպես, համաձայն Haqqin.az-ի պնդման, Եվրոպական հանձնաժողովն իբրև թե հուլիսի 25-ին հրապարակել, ապա հեռացրել է Փաշինյանին քննադատող մի հաղորդարգրություն։ 

Ուշագրավ է, որ ադրբեջանական ռեսուրսը չնայած թվագրելով «հեռացված» հաղորդագրությունը հուլիսի 25-ին, դրա վերաբերյալ հրապարակում է արել միայն երեք օր անց՝ հուլիսի 28-ին։

Haqqin.az-ի կեղծ էկրանապատկերը

Դրանում ԵՄ-ին ակնհայտորեն ոչ բնորոշ դիվանագիտական լեզվով, իբրև թե, խիստ քննադատության է ենթարկվում Փաշինյանի արտաքին ու ներքին քաղաքականությունը։  Ընդհուպ նշվում է, թե «Եվրոպական միությունը Հայաստանի հետ գործակցության այլընտրանքային ներկայացուցիչներ է դիտարկում»․ ըստ Haqqin.az-ի, ԵՄ-ն մասնավորապես դիտարկում է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ, երկրի՝ ԵՄ անդամակցության ջատագով Տիգրան Խզմալյանի թեկնածությունը։ 

Ի՞նչ են փաստում որոնողական գործիքները 

FIP.am-ը ուսումնասիրելով Եվրոպական հանձնաժողովի կայքում և ԵՄ այլ ռեսուրսներում հրապարակված պաշոտանական հաղորդագրությունները, պարզել է, որ Հայաստանի վերաբերյալ  վերջին հասանելի հաղորդագրությունը հարապարկվել է հուլիսի 14-ին։ Այն Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումից հետո ընդունված համատեղ հայատարարությունն է, որը հրապարակվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ 

Մենք ուսումնասիրել ենք նաև հայաստանյան ու միջազգային մամուլը և չենք հայտնաբերել որևէ հրապարակում «հեռացված» հաղորդագրության մասով։ 

FIP.am-ը ընդլայնված որոնում է իրականացրել նաև Google որոնողական համակարգում (cache:https://ec.europa.eu/`հրամանի ձևաչափը)․ նախ  համակարգի cache-ում, որտեղ որոշ ժամանակ պահպանվում է առցանց բովանդակությունը, եթե անգամ այն փոխվում կամ ջնջվում է, նման հաղորդագրության գոյությունը փաստող ոչ մի տվյալ չի հայտնաբերվել։ Արդյունք չի ապահովել նաև Commission proposes to update the strategy to advance the growing partnership between the European Union and Armenia site:ec.europa.eu հրամանի ձևաչափը։ 

Նշենք նաև, որ քեշավորման որոշակի սահմանափակումներ կան բոլորովին նոր կայքերի կամ robots.txt-ով արգելափակված ռեսուրսների դեպքում։ 

Մենք փնտրեցինք նաև Wayback Machine գործիքի միջոցով, որն արխիվացնում է առցանց ռեսուրսների բովանդակության նախնական կամ փոփոխված տարբերակները։ Մեր որոնումը ցույց տվեց որ այս համակարգում ևս 2025 թվականի հուլիսի 25-ին հանձանաժողովի կայքից որևէ նյութ չի արխիվացրել։

Wayback Machine-ի որոնման արդյունքների արտապատկերումը

Սա նշանակում է, որ կամ այդպիսի էջ երբեք չի ստեղծվել կամ ստեղծվել է, բայց շատ կարճ ժամանակ անց հեռացվել է, և Wayback-ի սերվերները չեն հասցրել այն գրանցել։

Ֆոտոշոփի հետքեր՝ էկրանապատկերի վրա 

Fip.am-ը FotoForensics.com հարթակում Error Level Analysis վերլուծության է ենթարկել  ադրբեջանական ռեսուրսի հրապարակած ցածր որակի լուսանկարը․ գործիքը  բացահայտում է պատկերի այն հատվածները, որոնք փոփոխվել են, փոփոխված կամ տեղադրված տեքստը/տարրերը առանձնանում են՝ դրանք ավելի պայծառ ու ընդգծված են։

Այսպես, ըստ վերլուծության, վերնագիրը՝  «Commission proposes to update the strategy…» և հատկապես «European Union and Armenia» արտահայտություններն ունեն ակնհայտ պայծառություն։ Նույնը վերաբերում է նաև տեքստի գրեթե մյուս հատվածներին՝ օրինակ՝   «Tigran Khzmalyan», «opposition», «arrests», «Church» բառերը, որոնք բոլորն ավելի պայծառ են, քան հարակից բառերը։

Մեկ այլ՝ fakeimagedetector.com հարթակը ևս կասկածում է՝ լուսակնարը կեղծ է, խմբագրված։ 

Էկրանապատկերը՝ fakeimagedetector.com հարթակից

Այսպիսով, ադրբեջանական Haqqin.az քարոզչամիջոցում հուլիսի 28-ին «Еврокомиссия ищет замену Пашиняну: кто может занять его место?» հրապարակված վերնագրով հոդվածում Եվրոպական հանձնաժողովին վերագրվող հաղորդագրությունը կեղծ է։ Fip.am-ը տարբեր գործիքների միջոցով պարզել է, որ ԵԽ-ին վերագրվող ու կայքում հրապարակված նման բովանդակությամբ հաղորդագրությունը պատրաստված է ֆոտոշոփով։

Եվ թեպետ մենք տարբեր գործիքներով պարզել էինք, որ դա կեղծ է, այդուհանդերձ հարցում էինք ուղարկել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, որտեղից նույնպես հերքել են այդ բովանդակությամբ հոդվածի հրապարակումը ԵԽ կայքում։

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ադրբեջանական ապատեղեկատվությունադրբեջանական քարոզչամիջոցԵվրոպական հանձնաժողովկեղծիքՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens