2016թ․-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ բնապահպանության նախարարարության կազմում գործող 4 ՊՈԱԿ-ներ միաձուլման ձևով վերակազմակերպվելու են «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ինչի արդյունքում կրճատվելու են հաստիքներ։ Այս կրճատման արդյունքում տնտեսված 20 մլն. դրամ գումարը նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից հատկացվող ծախսերից չնվազեցնել և ուղղել նորաստեղծ ՊՈԱԿ-ի աշխատանքային և տեխնիկական պայմանների բարելավմանը (համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, տարածքի բարելավում):
Իհարկե ողջունելի են կառավարության կողմից կատարվող խնայողությունները, սակայն այս ՊՈԱԿ-ի ստեղծումով առաջացել են լուրջ կոռուպցիոն ռիսկեր ԲՆ-ում։
Այսպիսով՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակների մեջ է մտնում հիդրոերկրաբանահետախուզական և հետազոտական գործունեության բնագավառում ուսումնասիրության և արդյունահանման նախագծերի կազմումը։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն փորձաքննության ներկայացվող հայտը պետք է պարունակի շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթի (քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, ուրվագիծ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ) նախագիծ։ Այս նախագծի փորձաքննություն իր հերթին իրականացնում է Բնապահպանության նախարաության մեկ այլ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Հետևապես ստացվում է, որ տնտեսվարողի համար նախագիծ կազմողն ու այդ նախագծի փորձաքննությունը իրականացնում են ԲՆ տարբեր ՊՈԱԿ-ներ են, և այստեղ կա մեծ կոռուպցիոն ռիսկ, քանզի ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում կարող է փորձաքննություն չանցնել այն նախագիծը, որը չի կազմվել Բն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից և փաստացի այս նորաստեղծ ՊՈԱԿ-ը կհայտնվի մենաշնորհային դիրքում հիդրոերկրաբանահետախուզական և հետազոտական գործունեության բնագավառում ուսումնասիրության և արդյունահանման նախագծերի կազմման հարցում։
Այս միաձուլված ՊՈԱԿ-ը չնայած նրան, որ 20 մլն․ դրամ է «խնայում» պետական բյուջեից, կարող է դառնալ իսկական չարիք տնտեսվարողների համար։