Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Եղան փոխադարձ մեղադրանքներ, բանավեճի հրավերներ, քաղաքական մանիպուլյացիաներ և մեդիա կեղծիքներ։
Նախօրեին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննսիայնը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում որոշ փաստեր ներկայացրեց, թե ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու համակիրները տեղեկետվական արշավ իրականացնում համացանցում։
Այսպես, ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումներին ակտիվ մասնակցել է Համահայկական երիտասարդական ասոցիացիան, որը, լինելով հասարակական կազմակերպություն, ամբողջապես կուսակցականացված է։ Ասոցիացիայի նախագահ է Աշոտ Անդրեասյանը, ով նաև ԲՀԿ ավագանու ցուցակի 33-րդ համարն է, ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար կազմի անդամ և պատգամավորի օգնական է։
Այս ասոցիացիայի մոտ 50 անդամ ակտիվորեն մասնակցել են ոչ միայն ԲՀԿ-ի քարոզարշավին, այլև համացանցում ապատեղեկատվություն են տարածել այլ թեկնածուների մասին։
Աշխատանքները համակարգել է հենց Աշոտը, իսկ արդյունքները ներկայացրել է Գագիկ Ծառուկյանին։
Մեկ այլ լուսանկարում կարող ենք տեսնել Աշոտի կողմից տարածվող մեկ այլ հրապարակում, որում նոր կառավարության անդամները մեղադրվում են ֆեյքերի կուրացիայի մեջ։ ԲՀԿ-ի քարոզիչը ոչ միայն ստիպում էր խմբի անդամներին տարածել, լայքել, կամ մեկնաբանել իր տեղադրած հրապարակումը, այլև պարտադրել էր լուսանկարել դրանք և, իբրև կատարված աշխատանքի ապացույց, ներկայացնել իրեն։
Այս խումբը պարտավորված է եղել ԲՀԿ ներկայացուցիչներին վերաբերող բոլոր հրապարակումները մեկնաբանել և գովեստի խոսքեր հայտնել այս կամ այն ներկայացուցչին։ Աշոտի խոսքերով՝ դա պահանջել է անձամբ Գագիկ Ծառուկյանը։
Խումբը աշխատում է հստակ կանոններով, և ցանկացածը, ով նկատողություն ստանա՝ հեռացվում է խմբից։
Թիմն ակտիվորեն համագործակցել է shame.am կյաքի հետ, որի միջոցով հիմնականում տարածվում են զրպարտությունն ու ապատեղեկատվությունը։
Աշոտ Անդրեասյանը նաև արգելել է թիմին մասնակցել հանրահավաքներին կամ Նիկոլ Փաշինյանի նկարներով կիսվել․ «ով անկախ է՝ հաջողություն»։
Լավ աշխատանքի համար՝ թիմի անդամներին անվճար տանում էին ջրաշխարհ։
Ռաֆայել Աֆրիկյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։