ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում

17:21, 13 Օգս, 2018

Այսօր` օգոստոսի 13-ին, Վերաքննիչ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչից հետո ՀՀ երկրորդ նախագահը ազատ արձակվեց:

Գործը քննել է  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ աշխատել է նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ, ինչպես նաև եղել է նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ:

Դատավորի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև՝

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։

1986 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում՝ որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ։

2006 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նկատենք՝ վերաքննիչ դատարանը ոչ թե փոխել է Քոչարյանի խափանման միջոցը, այլ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Քոչարյանի անձեռնմխելիության հիմքով։ Այս մասով հարկ է նշել, որ նախագահի անձեռնմխելիությունը անսահմանափակ չէ, քանի որ իր լիազորություններով չպայմանավորված արարքների համար նախագահը պատասխանատվության է ենթարկվում իր լիազորությունների ավարտից հետո: Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ այստեղ։

Կարինե Կիրակոսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ՀՔԾՄարտի 1Ռոբերտ ՔոչարյանՎերաքննիչ դատարան

Related Posts

Սահմանադրական էվոլյուցիա․ երբ և ինչ հանգամանքներում է փոփոխվել երկրի Մայր օրենքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սահմանադրական էվոլյուցիա․ երբ և ինչ հանգամանքներում է փոփոխվել երկրի Մայր օրենքը

13:19, 5 Հլս, 2024

1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր կարճատև կյանքի ընթացքում փոփոխությունների երկար ճանապարհ է անցել։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Ո՞ւմ օրոք է ավելի խաղաղ եղել․ Քոչարյանի պատասխանը Փաշինյանին և Փաշինյանի պատասխանը Քոչարյանին
Մանիպուլյատիվ

Ո՞ւմ օրոք է ավելի խաղաղ եղել․ Քոչարյանի պատասխանը Փաշինյանին և Փաշինյանի պատասխանը Քոչարյանին

17:10, 30 Հնս, 2023

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ արդեն երկրորդ անգամ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, հիշատակվեց...

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

23:07, 23 Մյս, 2023

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ « 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:  Երբ լրագրողը կրկին...

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens