ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կանխիկ ու անկանխիկ միջոցները նվազել են

14:15, 19 Հլս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:

Այս անգամ դիտարկել ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ու նրա կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, միանձնյա սեփականության իրավունքով Սասուն Խաչատրյանին է պատկանում բնակարան և հողամաս, համատեղ սեփականության իրավունքով՝ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 2022 թվականին՝ համատեղ, ապա 2023 թվականին բաժնային սեփականության իրավունքով՝ բնակարան։ Հայտարարագրված բոլոր անշարժ գույքերը գտնվում են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2023 թվականի մայիսին 8 մլն դրամով ձեռք է բերել 2012 թվականի արտադրության PORSCHE մակնիշի ավտոմեքենա։ 

2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Խաչատրյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է հակակոռուպցիոն կոմիտեից ստացած աշխատավարձը՝  30 մլն 080,390 դրամ, իսկ ահա հաջորդ տարի նրա տարեկան եկամտի չափը հակակոռուպցիոն կոմիտեից նվազել է․ ըստ 2023-ի հայտարարագրի՝ հակակոռուպցիոն կոմիտեից ստացած աշխատավարձը 28 մլն 459,217 դրամ է կազմել։ Բացի այդ, հայտարարագրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացած եկամուտներ՝ 881 հազար 347 դրամ։ 

Այսպիսով, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տարեկան ընդհանուր եկամուտը 2023-ին կազմել է 29 մլն 340,564 դրամ։

2022-ի տարեվերջի դրությամբ Խաչատրյանի բանկային հաշիվներին եղել է 6 մլն 115,071 դրամ, իսկ 2023-ի տարեվերջի դրությամբ՝ 176 եվրո և 2 մլն 152,286 դրամ։

Սասուն Խաչատրյանի կանխիկ գումարը 2022 թվականին կազմել է 32 մլն 600 հազար դրամ, իսկ 2023 թվականին՝  20 մլն 100 հազար դրամ։

Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է նաև հանձնված և վերադարձված փոխառություններ․ 2022 թվականի տարեվերջին՝ 13 մլն 265,263 դրամ և 7 մլն 111,500 դրամ, իսկ 2023-ի տարեվերջին՝ 28 մլն 111,500 դրամ։

Խաչատրյանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 2022 թվականի տարեվերջին կազմել է 14 մլն 028,735 դրամ, իսկ 2023 թվականի տարեվերջին՝ 11 մլն 128,869 դրամ, վարկի մարմանն ուղղել է 3․7 մլն դրամ։

2023 թվականին Սասուն Խաչատրյանը հանգստի համար ծախսել է 4․6 մլն դրամ։

Սասուն Խաչատրյանի կինը՝ Լիլիթ Խաչատրյանը, 2022 թվականին հայտարարագրել է բաժնային սեփականության իրավունքով բնակարան՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ֆինանսական միջոցներ պաշտոնյայի կինը չի հայտարարագրել։ Իսկ կնոջ ներկայացրած 2023 թվականի հայտարարագիրը դատարկ է, ՀԿԿ նախագահի կինը, ամենայն հավանականությամբ, ունեցվածք չունի: 

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եկամուտները և կանխիկ գումարները 2022 թվականի համեմատ 2023-ին նվազել են։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: եկամուտՀակակոռուպցիոն կոմիտեհայտարարագիրՍասուն Խաչատրյան

Related Posts

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել

12:48, 19 Փտր, 2024

2022 թվականին ոստիկանությունը գնումների կազմակերպման, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացներում թույլ էր տվել մի շարք էական խախտումներ, որի հետևանքով պետությունը...

Ոչ թե Հրաչ, այլ Վաչե․ Վանեցյանը խոսել է դատավորի հետ
Պաշտոնական

Ոչ թե Հրաչ, այլ Վաչե․ Վանեցյանը խոսել է դատավորի հետ

10:55, 12 Սպտ, 2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումից քիչ անց Արթուր Վանեցյանն ու Սասուն...

Related Posts

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել

12:48, 19 Փտր, 2024

2022 թվականին ոստիկանությունը գնումների կազմակերպման, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացներում թույլ էր տվել մի շարք էական խախտումներ, որի հետևանքով պետությունը...

Ոչ թե Հրաչ, այլ Վաչե․ Վանեցյանը խոսել է դատավորի հետ
Պաշտոնական

Ոչ թե Հրաչ, այլ Վաչե․ Վանեցյանը խոսել է դատավորի հետ

10:55, 12 Սպտ, 2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումից քիչ անց Արթուր Վանեցյանն ու Սասուն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens