ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Լավրովի կեղծ պնդումները՝ ՀԱՊԿ-ից չտրված օգնության և ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետի մասին 

13:48, 3 Ապր, 2024

ՍԽԱԼ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ է արել։ 

Նա, մասնավորապես, պնդել է, թե ՀԱՊԿ-ը 2021 թվականին, Ադրբեջանի հետ լարվածությամբ պայմանավորված, պատրաստակամություն էր հայտնել «խաղաղապահ առաքելություն ուղարկել Հայաստան»։ 

«Առաքելության մանդատն ամբողջությամբ համաձայնեցվել էր 2021-ի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպմանը։ Իսկ երբ հանդիպեցին նախագահներն ու վարչապետները, պարոն Փաշինյանն ասաց, որ կոնսենսուս չկա։ Մի քանի օր անց նա Հայաստան կանչեց Եվրամիության նույնպիսի խաղաղապահ առաքելություն»,- ասել է Լավրովը։

2021-ին ՀԱՊԿ-ը ՀՀ-ին չի առաջարկել ոչ դիտորդներ, ոչ էլ խաղաղապահներ ուղարկել․ Զասն ու փաստերը՝ ընդդեմ Լավրովի

2021 թվականի մայիսին Ադրբեջանը ներխուժում իրականացրեց ՀՀ արևելյան սահմանի  մի քանի ուղղություններով․ այդ ժամանակ Երևանն առաջին անգամ դիմեց ՀԱՊԿ-ին՝ 1992 թվականի մայիսի 15-ի՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Սակայն Երևանի դիմումն անարձագանք մնաց, և միայն շաբաթներ անց ՀԱՊԿ այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ադրբեջանական ներխուժումն անվանեց «սահմանային միջադեպ»՝ նշելով, որ «ՀԱՊԿ դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի կայացվել»։ 

Ավելին, կազմակերպությունը չի արձագանքել նաև նույն թվականի հուլիսին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկին։ 

Փաստացի, ՀԱՊԿ-ը 2021 թվականին չի արձագանքել հայկական կողմի՝ դիտորդներ ուղարկելու առաջարկին, և այս փաստը հաստատում է անգամ կառույցի այդ ժամանակվա գլխավոր քարտուղարը։ Ավելին՝ կեղծ է նաև ՀԱՊԿ-ից խաղաղապահ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին Լավրովի պնդումը։ 

Երբ է ԵՄ առաքելությունը տեղակայվել ՀՀ-ում

Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ գրավելով նոր տարածքներ։ Հայաստանը հերթական՝ այս անգամ արդեն «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի չորրորդ հոդվածի շրջանակում դիմեց կառույցին, սակայն այս դիմումը ևս անարձագանք մնաց, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ը որոշում չկայացրեց ՀՀ զորակազմ ուղարկելու վերաբերյալ։ 

Բաքվի սանձազերծած ագրեսիայից շաբաթներ անց ՀՀ-ում տեղակայվեց ԵՄ առաջին քաղաքացիական առաքելությունը․ որոշումը կայացվել էր Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման ընթացքում։

Միայն այս որոշումից հետո՝ 2022-ի հոկտեմբերի 12-ին, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան և անհրաժեշտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրի։ 

Նույն թվականի հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ երկու ամսով տեղակայվեցին Հայաստանում՝ դեկտեմբերի 19-ին ավարտելով իրենց գործունեությունը։   

Չնայած դիտորդների տեղակայմանը՝ նույն թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ օգնության փաստաթուղթը՝ նշելով, որ այն քաղաքական գնահատական չի տալիս ադրբեջանական ագրեսիային և չի արձանագրում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան։ 

ԵՄ երկրորդ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարից՝ 2 տարի ժամկետով։ 

Փաստացի, Լավրովը խեղաթյուրում է նաև ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետները՝ պնդելով, թե իբր ՀԱՊԿ-ն առաջինն է ՀՀ-ում առաքելություն տեղակայելու առաջարկ արել։ 

ԵՄ դիտորների տեղակայման համար Բաքվի թույլտվությունն անհրաժեշտ չէ 

Լավրովը պնդել է նաև, թե իբր ԵՄ-ն խոստացել է Ադրբեջանին ընդամենը երկու ամսով դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ 

«Երկու ամիս անց արհամարհելով Ադրբեջանի դիրքորոշումը՝ ԵՄ-ն այդ առաքելությունն ընդլայնել է»,- ասել է Լավրովը։

Մինչդեռ, ԵՄ-ն հրապարակային որևէ նման խոստման կամ պայմանավորվածության մասին չի հայտարարել, ավելին՝ առաքելությունը որևէ ընթացակարգով պարտավորվածություն չունի համաձայնեցնելու իր գործունեությունը Բաքվի հետ, քանի որ տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի բացառապես հայկական կողմում։ 

Հետևաբար, Լավրովի խոսքերը, թե ԵՄ-ն առանց Բաքվի հետ համաձայնեցնելու է տեղակայել իր դիտորդներին ՀՀ-ում, մանիպուլյատիվ են ու տարակուսելի։  

Նանե Մանասյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԱդրբեջանԵՄ դիտորդներՀԱՊԿՆիկոլ ՓաշինյանՍերգեյ Լավրով

Related Posts

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները

13:53, 27 Օգս, 2024

Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել էր ադրբեջանցի քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Վերջինս հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր վարչակարգի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens