2023 թվականի հուլիսի 31-ին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք էր կազմակերպել։ Նույն թվականի օգոստոսի 14-ին «Փաստերի ստուգման հարթակը» հարցումով դիմել էր կուսակցությանը՝ դրամահավաքի ընթացքում գումար նվիրաբերածների ցանկը ստանալու խնդրանքով։
Կուսակցությունից հարցման պատասխանը եկավ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված ժամկետների կոպիտ խախտմամբ՝ մոտ 5 ամիս անց։
Ըստ կուսակցության տրամադրած ցանկի՝ հուլիսի 31-ին դրամահավաքին 996 նվիրատու է եղել, նվիրաբերված գումարն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 509 մլն դրամ կամ գործող փոխարժեքով՝ $1․255 մլն։
FIP.am-ն ուսումնասիրում է նվիրատուներին, ուշագրավ տեղեկությունները կհրապարակվեն։
Ավելի վաղ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուի վերաբերյալ քննարկման ընթացքում բարձրացրել էր ՔՊ նվիրատուների հարցը՝ նշելով, որ նրանց մի մասը հայտնի չէ հանրությանը։
Նանե Մանասյան