ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«ՀԱՊԿ-ը չի օգնել, քանի որ ՀՀ-ն սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ռազմական դրություն չի մտցրել»․ կեղծ պնդում՝ 24TV-ի եթերում

14:57, 28 Նյմ, 2023

ՍԽԱԼ

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը 24TV-ի տաղավարում պնդել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում չի օգնել Հայաստանին, քանի որ, ըստ կազմակերպության կանոնադրության, օգնություն խնդրող երկիրը պետք է ռազմական դրություն հայտարարի։ 

Նահապետյանը, սակայն, մեջբերում է ոչ թե կազմակերպության կանոնադրությունը, այլ ՀՀ սահմանադրության 119 հոդվածը՝ ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ։ 

119 հոդված․ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:

Ապա եզրահանգում է անում․ «Հիմա Հայաստանը, եթե հարձակման դեպքում ռազմական դրություն չի ընդունել, ինքը ոնց կարողա ՀԱՊԿ-ից մի բան պահանջի, երբ որ ինքը չի արել․․․»։ 

Ի պատասխան, հարցազրուցավարը հարցապնդում է արել․ «Բայց կանոնադրությամբ էլ ա ՀԱՊԿ-ի գրված, չէ՞, որ անպայման տվյալ պետությունը պետք է ռազմական դրություն հայտարարի, որ նոր դիմի իրեն»։ 

Նահապետյանը հաստատել է․ «Իհարկե, Դուք ճիտք եք»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀԱՊԿ կանոնադրությունը և պարզել, որ ռազմական փորձագետի պնդումը կեղծ է։ 

Ինչպիսի պայմաններով և ինչ օգնություն է սահմանված ՀԱՊԿ ընթացակարգերում 

ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում:

4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Հավաքական անվտանգության կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը ևս չեն սահմանում ռազմական դրության հայտարարումը՝ որպես օգնություն տրամադրելու նախապայման։ 

Ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առկայության դեպքում այն կանխելու (կարգավորելու) համար համաձայնեցված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ցանկացած անդամ պետության առաջարկով, անմիջապես՝ ոչ ուշ, քան Խորհրդի նախագահին դիմելուց հետո երեք օրվա ընթացքում, գործի է դրվում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը: Խորհրդի արտահերթ նստաշրջանները, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համապատասխան նիստերը կարող են անցկացվել տեսակոնֆերանսի ձևաչափով:

3.6 կետի համաձայն՝ Ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առաջացման դեպքում Պաշտպանության նախարարների խորհուրդն Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հետ միասին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ կոլեկտիվ որոշումներ կայացնելու և իրականացնելու կարգի կանոնակարգի համաձայն, մշակում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուժերի և միջոցների կազմի, ժամկետի, տեղակայման և օգտագործման վերաբերյալ առաջարկներ, որոնք անհրաժեշտ են՝ ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար, ՀԱՊԿ մեկ կամ ավելի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելու կամ հետ մղելու համար, ՀԱՊԿ անդամ պետություններում բռնի գործողությունների կանխարգելման, զսպման և դադարեցման համար:

Այսպիսով, ռազմական դրության հայտարարումը ՀԱՊԿ ընթացակարգերում սահմանված չէ որպես ագրեսիայի ենթարկված անդամ երկրին օգնելու նախապայման․ ուստի պնդումը, թե ադրբեջանական ներխուժումների ընթացքում ՀԱՊԿ-ը չի օգնել ՀՀ-ին, քանի որ երկիրը ռազմական դրություն չի հայտարարել, կեղծ է։ 

Նանե Մանասյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: 24TVՀայկ ՆահապետյանՀԱՊԿ

Related Posts

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում

12:02, 8 Օգս, 2024

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ին անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024», այնուհետև՝...

Լավրովի կեղծ պնդումները՝ ՀԱՊԿ-ից չտրված օգնության և ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետի մասին 
Սխալ

Լավրովի կեղծ պնդումները՝ ՀԱՊԿ-ից չտրված օգնության և ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետի մասին 

13:48, 3 Ապր, 2024

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ է արել։ ...

Ղազախական սունկ կայքից՝ Haqqin.az, ապա Mamul.am. Ղազախստանից զենք ներկրելու ՀՀ մտադրության մասին կեղծ լուրի ոդիսականը
Ֆեյք

Ղազախական սունկ կայքից՝ Haqqin.az, ապա Mamul.am. Ղազախստանից զենք ներկրելու ՀՀ մտադրության մասին կեղծ լուրի ոդիսականը

15:29, 24 Նյմ, 2023

Ղազախական սունկ կայքերից մեկը նոյեմբերի 21-ին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը պատրաստվում է սպառազինություն ձեռք բերել Ղազախստանից։  Կայքը տեղեկության աղբյուր...

ՀԱՊԿ-ը «բոլոր միջոցներով» ՀՀ-ին օժանդակելու պատրաստակամություն չի հայտնել. Ռուստամյանը սխալվում է
Սխալ

ՀԱՊԿ-ը «բոլոր միջոցներով» ՀՀ-ին օժանդակելու պատրաստակամություն չի հայտնել. Ռուստամյանը սխալվում է

12:14, 17 Մյս, 2023

Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ն պատրաստ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens