Սոցիալական մեդիայում տարածվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերագրվող՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հավանական կիրառման վերաբերյալ հայտարարություններ։
Մի շարք օգտատերեր, այդ թվում նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, տարածել են Մակրոնի լուսանկարը՝ նրան վերագրվող ուղիղ խոսքով, որում նա իբր ասել է․ «Գրեթե համոզել էի ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա անարդյունավետ կլինի և կհանգեցնի էսկալացիայի»։
Մակրոնն ավելի վաղ խոսել էր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունից՝ ասելով, որ Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ», և որ անհրաժեշտ է շարունակել քննարկումները այդ երկրի հետ՝ «Հայաստանը լավագույնս պաշտպանելու համար»։
Մակրոնը որևէ հրապարակային հայտարարության մեջ չի ասել, որ Փաշինյանը դեմ է եղել ԵՄ-ի կողմից Բաքվի դեմ պատժամիջոցների հավանական կիրառմանը, հետևաբար, սոցիալական մեդիայում կեղծ տեղեկություն է տարածվում։
Նանե Մանասյան