2022 թվականին Հայաստանում ոստիկանության ստորաբաժանումների բացահայտած հանցագործությունների թիվը նվազել է ավելի քան 10%-ով։
«Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ եթե 2021 թվականին բացահայտված հանցագործությունների թիվը կազմել է 21,636, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 19,291-ի։
2022-ին 2021-ի համեմատ հանցագործությունների բացահայտման քանակը նվազել է Երևանում և ոստիկանության բոլոր մարզային վարչություններում՝ բացառությամբ Արմավիրի մարզի․ այստեղ նախորդ տարի 2021-ի համեմատ աննշան աճ է գրանցվել։
Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր բացահայտված հանցագործությունների թիվը տարեցտարի աճել է․ 2018-ին այն կազմել է 16,538, 2019 թվականին՝ 17,701, 2020 թվականին՝ 17,806։
Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված է բացահայտված հանցագործությունների թիվը ըստ տարիների և ոստիկանության մարզային վարչությունների։
Նանե Մանասյան