ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման

16:15, 31 Հնվ, 2023

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը 2021 թվականի համեմատ վատթարացրել է իր դիրքերը։ 

Այսպես, ըստ համաթվի՝ Հայաստանը նախորդ՝ 2021 թվականի ցուցանիշի համեմատ կորցրել է 3 միավոր և 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։ 

Համաթիվը գնահատվում է 100 նիշանոց սանդղակով․ որքան բարձր է նիշը, այնքան ցուցանիշը դրական է համարվում։ Ինչպես նախորդ, այնպես էլ 2022 թվականի զեկույցում ուսումնասիրությունն իրականացվել է աշխարհի  180 երկրների շրջանում։ 

«Փաստերի ստուգման հարթակը», համադրելով ՀՀ կառավարության՝ 2022 թվականին կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ կանխատեսումը, պարզեց, որ գործադիր մարմինը չի կարողացել իրականացնել իր իսկ կանխատեսումը։ 

Այսպես, «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումները» ծրագրի 2-րդ հավելվածի համաձայն՝ 2022 թվականին Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման ինդեքսում ՀՀ-ն պետք է 55 միավոր ունենար։ 

Մինչդեռ, 2022-ի համաթվում Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել 55 միավորի շեմը, այլ մի բան էլ միավորներ է կորցրել՝ 2021 թվականի 49 միավորի համեմատ 2022-ին 46 միավոր հավաքելով։  

Ընդ որում, հատկանշական է, որ 2020 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմի և COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների տարում, ՀՀ-ն բարելավել էր իր ցուցանիշը՝ 2019-ի 42 միավորի դիմաց 49 միավոր հավաքելով։ Իսկ հետպատերազմյան 2021 թվականին, որն աչքի ընկավ ներքաղաքական անկայունությամբ, ՀՀ-ին հաջողվեց պահպանել այդ ցուցանիշը համաթվում։

Այսպիսով, ի հեճուկս ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ ամրագրված կանխատեսման, 2022 թվականին ՀՀ-ն ոչ միայն չի բարելավել, այլ մի բան էլ վատթարացրել է իր դիրքերը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում։ 

Նանե Մանասյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Transparency InternationalկոռուպցիաՀՀ Կառավարություն

Related Posts

Խարդախություն, կաշառք, փողերի լվացում․ ինչպե՞ս սկսվեց Միքայել Մինասյանի քրեական հետապնդումը և ի՞նչ եղավ նրա «Ստի վերջը»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խարդախություն, կաշառք, փողերի լվացում․ ինչպե՞ս սկսվեց Միքայել Մինասյանի քրեական հետապնդումը և ի՞նչ եղավ նրա «Ստի վերջը»

11:36, 16 Օգս, 2024

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, Միքայել Մինասյանի դեմ երկու օր առաջ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միքայել Մինասյանը, հիշեցնենք,...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

Արդյոք վերջին 3 տարում ՀՀ-ն զիջել է դիրքերը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում․ պատգամավորի մանիպուլյատիվ պնդումները
Մեծամասամբ սխալ

Արդյոք վերջին 3 տարում ՀՀ-ն զիջել է դիրքերը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում․ պատգամավորի մանիպուլյատիվ պնդումները

13:58, 11 Մրտ, 2024

Առաջին ալիքի «Տարբեր կարծիքներ» հաղորդման մարտի 10-ի թողարկման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդել է, թե վերջին երեք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens