ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
No Result
View All Result

Ոչ մի բառ՝ սպանված հայ բնակիչների մասին․ ռուսական «Առաջին ալիքը» կեղծում է Բաքվի ագրեսիայի պատկերը

Lia Harutyunyan by Lia Harutyunyan
11:08, 20 Սպտ, 2022
Home Չդասակարգված

Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Վրեմյա» լրատվական ծրագրի սեպտեմբերի 17-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքներին։

Օպերատիվ խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից երկու օր անց։ 

«Փաստերի ստուգման հարթակը» մի շարք ապակողմնորոշող և ակնհայտ կողմնակալ ձևակերպումներ է բացահայտել լրատվական ծրագրի թղթակից Օլեգ Շիշկինի համապատասխան ռեպորտաժում։ 

Լրագրողը սահմանային հայկական բնակավայրերը չի նկատում երկնքից

Լրագրող Շիշկինն իր ռեպորտաժը սկսում է ուղղաթիռի միջից, որը, իր պնդմամբ, այդ պահին թռչում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ մոտ 2600 մետր բարձրության վրա։ Ըստ լրագրողի՝ զուգահեռաբար թռչում է նաև Օպերատիվ շտաբի զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը։ 

«Նրանց (նկատի ունի Օպերատիվ շտաբի զինվորականների,- խմբ․) առաջադրանքը ուշադրությամբ ուսումնասիրելն է, փաստերն արձանագրելն ու հետևություններ անելը։ Աշխատանքը սկսվում է օդում՝ սահմանի վրա։ Ներքևում գեղատեսիլ լեռնային բնապատկեր է․ բազմաթիվ կիլոմետրերի հեռավորության վրա բնակավայր չկա»,- հաղորդում է ռուսաստանցի թղթակիցը։ 

Ռուս լրագրողի ձևակերպումը, թե սահմանի «բազմաթիվ կիլոմետրերի հեռավորության վրա բնակավայրեր չկան», վերոհիշյալ համատեքստում, ապակողմնորոշիչ է և կարող է թյուր կարծիք ստեղծել, թե ռազմական գործողությունները չեն ընթացել խաղաղ բնակավայրերում:

Փաստացի, ՀԱՊԿ օպերատիվ առաքելության խնդիրը, ինչպես ինքը լրագրողն է նշում, ուսումնասիրելն ու փաստեր արձանագրելն է, որը վերջիններս իրականացնում են սահմանի այն ուղղություններում, որտեղից սկսվել է ադրբեջանական ագրեսիան։ Այդ ուղղություններում՝ հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, բազմաթիվ հայկական բնակավայրեր կան։ 

FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է ադրբեջանական հարձակման թիրախ դարձած այդպիսի բնակավայրերի հեռավորությանը հայ-ադրբեջանական սահմանից։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից ներս՝ ավելի քան 8․5 կմ խորքում, Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը՝ ավելի քան 9 կմ, Քարաշեն բնակավայրը՝ ավելի քան 3 կմ, Ջերմուկ քաղաքը՝ 13 կմ խորքում։

Ռուսաստանի «Առաջին ալիքի» լրագրողը, սակայն, չի խոսում այս բնակավայրերի՝ սահմանին մոտ գտնվելու մասին, ավելին՝ հակառակն է պնդում։ Սա տպավորություն է ստեղծում, որ ոչ թե ներխուժում-հարձակում է եղել, որի ուղիղ թիրախ են եղել բնակավայրերը, այլ բախումներ են եղել հայ-ադրբեջանական սահմանին՝ բնակավայրերից հեռու։

Միայն Բաքվի տեսակետը․ լրագրողը չի հիշատակում զոհված ու վիրավոր հայ բնակիչներին

Ռուսաստանի «Առաջին ալիքի» լրագրողը ռեպորտաժում ներկայացնում է նաև միայն ադրբեջանական պաշտոնական այն հաղորդագրությունը, թե Բաքուն «ստիպված է եղել կրակել՝ ի պատասխան հայկական կողմի սադրանքի»։ Վերջինս, սակայն, խուսափում է հղում անել նաև հայկական կողմի պաշտոնական տեսակետին: 

Ռուսաստանցի լրագրողը, շարունակելով հղում անել միայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, նշում է, որ այդ երկիրը քաղաքացիականների շրջանում երկու վիրավոր ունի։ Լրագրողը որևէ բառ չի ասում հայկական կողմից վիրավոր և զոհված քաղաքացիականների մասին։ 

Մինչդեռ, հայկական կողմը, ռեպորտաժի հրապարակման պահին, պաշտոնապես հայտնել էր խաղաղ բնակիչների շրջանում 7 վիրավորի և 1 զոհի մասին։ Ավելի ուշ՝ հայտնի դարձավ, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 3-ի:

Այսպիսով, ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժը կրկնում է միայն պաշտոնական Բաքվի թեզերը ինչպես ռազմական էսկալացիայի դրդապատճառների, բախումների աշխարհագրության, այնպես էլ քաղաքացիականների շրջանում տուժածների տվյալների մասին, ինչի հետևանքով սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան ներկայացվում է որպես սահմանային միջադեպ և ոչ որպես ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, որի ընթացքում նպատակաուղղված թիրախավորվել են հայկական բնակավայրերը։ 

Նանե Մանասյան

Tags: ադրբեջանական ագրեսիապատերազմ Հայաստանումռուսական առաջին ալիք

Related Posts

Զատուլինը ստում է ու մանիպուլացնում ռուսական «Առաջին ալիքի» եթերում
Մանիպուլյատիվ

Զատուլինը ստում է ու մանիպուլացնում ռուսական «Առաջին ալիքի» եթերում

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման մայիսի 27-ի եթերում հաղորդման հյուրերը Հայաստանի մասին խոսելիս թույլ են տվել փաստական տվյալների...

11:43, 29 Մյս, 2024
Ռուսական «Առաջին ալիքը» սուտ տեղեկություն է տարածում․ հանրահավաքին մասնակցել է 23,100 մարդ
Սխալ

Ռուսական «Առաջին ալիքը» սուտ տեղեկություն է տարածում․ հանրահավաքին մասնակցել է 23,100 մարդ

Ռուսական «Առաջին ալիքն» այսօր անդրադարձել է Հանրապետության հրապարակում կայացած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին և տեղեկացրել, որ 100 հազարից ավելի...

21:24, 26 Մյս, 2024
Ինչպես բարդել Ադրբեջանի ագրեսիան ԵՄ դիտորդների վրա․ մանիպուլյացիաներ՝ քաղաքագետ Խաչիկյանից
Մանիպուլյատիվ

Ինչպես բարդել Ադրբեջանի ագրեսիան ԵՄ դիտորդների վրա․ մանիպուլյացիաներ՝ քաղաքագետ Խաչիկյանից

24TV-ի տաղավարում քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը, պնդել է, որ այն չի կանխարգելել ՀՀ-ի վրա ադրբեջանական...

14:40, 4 Մրտ, 2024
Մանիպուլյացիա ու կեղծիք՝ ամեն րոպեում․ ռուսական առաջին ալիքի հաղորդումը՝ Փաշինյանի մասին
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ու կեղծիք՝ ամեն րոպեում․ ռուսական առաջին ալիքի հաղորդումը՝ Փաշինյանի մասին

Ռուսական «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանն անդրադարձող թողարկմանը տասնյակ...

11:56, 24 Հկտ, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens