ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք եղունգները և մազերը շարունակում են աճել մահից հետո

19:02, 2 Սպտ, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերում շրջանառվող տեսանյութը, որում ներկայացվում է Վրաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնք իբրև թե մահացել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հետևանքով: Կայքը դիմել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և առողջապահության ազգային կենտրոն՝ խնդրելով ստուգել տեսանյութում ներկայացված ցանկը (100-ից ավելի մարդ): Պարզվել է, որ անձանցից ոչ մեկ չի մահացել պատվաստման հետևանքով: Ավելին, տեսանյութում թվարկված մարդկանց մի մասը՝ 42 հոգի, ընդհանրապես պատվաստված չի եղել։

Ղազախստանյան factcheck.kz կայքը ստուգել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պնդումները սեպտեմբերի 1-ի ամենամյա ելույթի ընթացքում: Այսպես, նախագահը հայտարարել է, որ արտաքին ջրի ներհոսքի կրճատումը սրվում է դրա անարդյունավետ օգտագործմամբ. կորուստները հասնում են մինչև 40%-ի։ Փաստեր ստուգողները պարզել են, որ Ղազախստանում ջրի սպառման 63%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, և ենթակառուցվածքների մաշվածության պատճառով, տարբեր գնահատականներով, ջրի 40%-ից մինչև 50% կորուստ է գրանցվում: Հետևաբար, Տոկաևի հայտարարությունը ճիշտ է:

Ռուսական Проверено-ն ստուգել է օգոստոսի կեսերին համացանցում տարածված մի տեսանյութ, որն իբրև թե ապացուցում է, որ Ուկրաինան «բեմադրել է ռուսական զորքերի վայրագությունները խաղաղ բնակիչների նկատմամբ»: Տեսանյութը տարածել էր նաև ռուսաստանցի հայտնի պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը: Ռուսաստանցի փաստեր ստուգողների տեղորոշումը ցույց է տվել, որ տեսանյութն իսկապես նկարահանվել է Կիևի շրջանի Գոստոմել ավանում: Նկարահանումն իրականացրել է տիկտոկյան մի օգտատեր, որը դեռևս օգոստոսի 9-ի իր մեկնաբանություններում նշել էր, որ փորձել է վերարտադրել Բուչայի, Իրպենի և Գոստոմելի իրադարձությունները վավերագրական ֆիլմի համար: Հետևաբար պնդումը, թե տարածվող տեսանյութը ապացուցում է Գոստոմելում բնակիչների սպանությունների բեմադրված լինելը, կեղծ է: 

Աշխարհ

Բրիտանական Reuters-ը ստուգել է Ֆեյսբուքում հազարավոր տարածումներ ունեցող գրառումը, թե բրիտանական կառավարությունը գաղտնի կերպով չեղարկել է հղի և կրծքով կերակրող կանանց թույլտվությունը՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար: Բրիտանացի փաստեր ստուգողները գտել են, որ այդ պնդումը պաշտոնական փաստաթղթերի սխալ մեկնաբանության արդյունք է: Մեծ Բրիտանիայի Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորող գործակալության կայքում ամեն օր թարմացվում են պատվաստման կարգավորումները, սակայն ֆեյսբուքյան գրառման հեղինակները տարածել էին 2020 թ. դեկտեմբերի  տվյալները, երբ դեռ չէր խրախուսվում հղիների և կերակրող կանանց պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Դրանից հետ կարգավորումները թարմացվել են, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը անվտանգ են հղիների և կերակրող մայրերի համար:

Ամերիկյան Snopes-ը ստուգել է տարածված առասպելը, թե մահանալուց հետո եղունգները և մազերը շարունակում են աճել: Ամերիկացի փաստեր ստուգողները, հղում անելով գիտական աղբյուրների, եզրակացրել են, որ թվացյալ աճը տեսողական խաբկանք է: Իրականում մահից հետո մաշկը կարող է հետ քաշվել եղունգների և մազերի շուրջը, ինչի հետևանքով դրանք ցցվում են և տպավորություն ստեղծում, թե աճել են: Սակայն իրականում նման բան տեղի ունենալ չի կարող:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: InterCheck

Related Posts

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens