Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի ավարտին կառավարող մեծամասնությունը 32 ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների հիմքով մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնեց։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ եթե որևէ պատգամավոր մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայել է, ապա ԱԺ խորհուրդը կարող է նրան մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ:
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է բոլոր երեք խորհրդարանական խմբակցությունների «բացակայող» պատգամավորների հնգյակները։
Ուշագրավ է, որ ԱԺ ներկայիս գումարման ամենաբացակայող հինգ պատգամավորներից չորսը ներկայացնում են «Հայաստան» դաշինքը, և միայն հինգերորդ տեղում ներկայումս «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացնող Թագուհի Թովմասյանն է, որը նախորդ գումարման խորհրդարանում էր հայտնվել հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի մանդատով։ Միևնույն ժամանակ, շեշտենք, որ ամենաշատը բացակայող պատգամավորներից Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը իրենց պաշտոնավարման մի զգալի հատվածում կալանավորված են եղել, ինչն էապես ազդել է բացակայությունների թվի վրա։
Շուշան Ստեփանյան
Հակոբ Կարապետյան