ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Որքան գումար է ծախսվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար

18:29, 18 Նյմ, 2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվեց 2020 թվականի մարտի 1-ին։ Այսօր արդեն կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն անցնում են 300 հազարը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե որքան գումար է ծախսում Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար, քանի բուժհաստատություն է ընդգրկված, ինչպես նաև հասկանալ, թե ինչ եղավ կորոնավիրուսի հաղթահարման գործում առողջապահական համակարգին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարը։

Առողջապահության նախարարության ծախսած միջոցները

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման համար 2020 թվականի ընթացքում ծախսվել է 26 միլիարդ 492 միլիոն դրամ, իսկ 2021-ի նոյեմբերի 17-ի դրությամբ՝ 20 միլիարդ 450 միլիոն դրամ։ 

Առողջապահության նախարարությունից FIP.am-ին հայտնեցին, որ կորոնավիրուսով հիվանդ մեկ անձի բուժման համար միջինում ծախսվում է 800 հազար դրամ՝ կախված հիվանդի վիճակից։ 

Կորոնավիրուսով հիվանդների սպասարկումն իրականացնող բուժհաստատությունների, վերակենդանացման մահճակալների թվի մասին

Նոյեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330,895 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 23,856 քաղաքացի։ «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ COVID 19-ով հիվանդների բուժման և սպասարկման գործընթացում ընդգրկված է 30 բժշկական կազմակերպություն, իսկ վերակենդանացման մահճակալների թիվը 494 է։ Նշենք, որ նոյեմբերի 17-ի դրությամբ բժշկական օգնություն և սպասարկում է ստանում 466 հիվանդ։

Ինչ եղավ կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարը

Դեռևս 2020 թ․ մարտի 17-ին կորոնավիրուսի հաղթահարման գործում առողջապահական համակարգին աջակցելու նպատակով բացվել էր գանձապետական հաշվեհամար։ FIP.am-ի հարցմանն ի պատասխան, թե որքա՞ն գումար է հավաքվել 2020-ից մինչ օրս, Ֆինանսների նախարարությունից պատասխանել էին, որ 2020-ին գանձապետական հաշվեհամարին մուտքագրվել է մոտ 1 միլիարդ 134 հազար դրամ, իսկ 2021-ին՝ մոտ 170 հազար դրամ։

Այսպիսով, կորոնավիրուսով վարակված մեկ անձի բուժման համար ծախսվում է միջինում 800 հազար դրամ, իսկ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար ընդհանուր ծախսվել է 20 միլիարդ 450 միլիոն դրամ։

Շուշան Ստեփանյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Առողջապահության նախարարությունկորոնավիրուս

Related Posts

Առողջապահության նախարարությունը չի հետևում կառավարության որոշմանը
Սխալ

Առողջապահության նախարարությունը չի հետևում կառավարության որոշմանը

18:39, 19 Մյս, 2023

Հատուկ նշանակության մեքենաների (շտապ բուժօգնություն, ոստիկանություն և այլն) վրա տեղադրված առկայծող փարոսիկների գույները սահմանված են կառավարության N 2329-Ն որոշմամբ դեռևս...

Պատվաստումը՝ կարմրուկի կանխարգելման ապացուցված արդյունավետ միջոց․ վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատվաստումը՝ կարմրուկի կանխարգելման ապացուցված արդյունավետ միջոց․ վիճակագրություն

10:04, 21 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ նյութի մասին  Մինչև 2006-ը Հայաստանում արձանագրվում էին կարմրուկի հազարավոր դեպքեր: Իմունականխարգելման ազգային ծրագրի ներդրումից հետո կարմրուկի...

Ծխելն արգելվա՛ծ է. ինչ է նախատեսում նոր կարգավորումը և ինչ է «խոստանում» միջազգային փորձը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ծխելն արգելվա՛ծ է. ինչ է նախատեսում նոր կարգավորումը և ինչ է «խոստանում» միջազգային փորձը

19:22, 15 Մրտ, 2022

Հայաստանում մարտի 15-ին ուժի մեջ մտան ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման մասին օրենքի նոր սահմանափակումները: «Փաստերի ստուգման հարթակն»...

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել
Մանիպուլյատիվ

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել

15:08, 31 Հնվ, 2022

Առողջապահության նախարարությունը շաբաթական մեկ անգամ ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին վիճակագրությունը: «Փաստերի ստուգման հարթակը» նկատել է, որ գերատեսչության...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens