ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

11:22, 9 Ապր, 2021

ՍԽԱԼ

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում են կադրեր բեռնատարի թափքում գտնվող աճյուններով։

«Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների մարմինների կադրեր: Դիերի մեծ մասը ծածկված է պոլիէթիլենային տոպրակներով: Զոհերի մարմինները փաստացի փտում ու անճանաչելի են դառնում, իսկ պաշտոնապես հայտարարում են, թե որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել»,- տեսանյութին կից գրառումը տարածել էին ինչպես որոշ լրատվականներ, այնպես էլ ֆեյսբուքյան խմբեր և տելեգրամյան ալիքներ։ 

Միայն ֆեյսբուքյան տիրույթում տարբեր էջերում հրապարակված այդ նյութը ապրիլի 8-ի դրությամբ տարածվել էր 600-ից ավել անգամ, որից միայն exclusive.am-ի հրապարակումը՝ 500 անգամ։

Պարզաբանումներ ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի հետ։ Վերջինս մեզ հայտնեց, որ տեսանյութը հին է, այդ դիերը հայկական կողմին են հանձնվել փետրվարի 16-ին, երբ ադրբեջանական կողմը հայկական կողմին էր փոխանցել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:

«Այդ կողմերում հենց էդ հատվածում շատ անգամ ենք եղել, և այնտեղ դիակներ չկան։ Նախապես հուղարկավորված են եղել, հետո հանել են, տվել են մեզ։ Այդ դիակներն արդեն ստեղ են փոխանցված»,- նշեց ԱԻՊԾ ներկայացուցիչը։

Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ պատկերված բեռնատարը ոչ թե Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում է, այլ Հադրութի շրջանի Մեծ Թաղերից Զարդանաշեն գյուղ ընկած անտառային ճանապարհին։ 

«Հիմա այդ ճանապարհը համարյա թե ասֆալտ է, իրենք կառուցում են դեպի Շուշի ճանապարհ այդ հատվածով»,- հայտնեց Թադևոսյանը։  

Ուսումնասիրելով Google Earth-ից արբանյակային վերջին լուսանկարները՝ նկատում ենք, որ եթե 2020 թ. հոկտեմբերի 17-ին արված լուսանկարում նշված ճանապարհը դեռևս անտառածածկ է և դժվար է նշմարվում, ապա փետրվարի 15-ին արված լուսանկարում հստակ երևում է, որ ճանապարհը լայնացվել է և կառուցվում է։ Սա ևս հիմք է պնդելու, որ տեսանյութը նոր չէ և արվել է առնվազն մինչև փետրվար ամիսը։   

Մեծ Թաղեր-Զարդանաշեն լեռնային ճանապարհը Google Earth-ից։ Ձախ կողմի նկարը արվել է փետրվարի 15, աջ կողմինը 2020-ի հոկտեմբերի 17-ին։

Հայկ Հովհաննիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԱԻՊԾպատերազմ Արցախում

Related Posts

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ

19:00, 25 Մրտ, 2022

Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, Ասկերանի շրջանում վերջին օրերի լարվածությունը ուղեկցվում է ադրբեջանական պրոպագանդայի մի շարք դրսևորումներով՝ թե՛ պետական մակարդակով և թե՛...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens